>

Երբ լրբերը դառնում են «սրբեր» հայության հաշվին կազինո խաղացողներն էլ դառնում են «պոետներ» և սրբության դասեր տալիս…

Էդգար Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մի երկու դիտարկում վերջին օրերի հետ կապված։

Երբ լրբերը դառնում են «սրբեր»
հայության հաշվին կազինո խաղացողներն էլ դառնում են «պոետներ» և սրբության դասեր տալիս։




Քոչարյանի զոհերը

 





 

 

Հա, հա, ճիշտ եք հասկացել, խոսքս վերաբերում է «Հայաստան Համահայկական հիմնադրամ» նախկին տնօրեն Արա Վարդանյանին, որը Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանում է այնպես, որ Հայաստանը հայտնվել է անհայրենիք, անհավատ և սրբություն չունեցողների ձեռքում։

Սրբությունից խոսում է մի մարդ, որ մեղադրվում է համայն հայության փողերը վատնելու մեջ, հայրենիքից խոսում է մեկը, որ նույն հայրենիքի տարբեր զավակների փողերով կազինո էր խաղում։


Հավատից խոսում է մեկը, որ երևի թե մինչև հոգու խորքը հավատում էր, որ ինքը լինելու է հիմնադրամի տնօրեն այնքան երկար, ինչքան Հրայրը ՍԴ նախագահ։ Հասանք ՍԴ-ին՝ Հրայր Թովմասյանի ոդիսականին։ Ինչքան հասկացա«***լախ »պիտակը, կամ «***լախ» կարգվելը երաշխիք է հետագայում օրենքով չհետապնդվելու համար։

Ահա այպես են մտածել նախկին ռեժիմի գիտուն և տգետ խավերը։ Թե բա ոնց կարելի է ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին կանչել ԱԱԾ։ Հետաքրքիր կերպեր են այս նախկինները։ Հայաստանի ո՞ր օրենքն է արգելում գնալ նման քայլի, եթե առկա է կասկած այս կամ այն հարցի շուրջ։

Գուցե վայնասուն բարձրացնողները իրենք իրենց ապագան են փորձում ապահովագրել, որ հետո էլ ասեն, թե բա ինչպես կարելի այս կամ այն «***լախ» պաշտոնյային ենթարկել պատասխանատվության։

Առավել զավեշտ է, որ ԱԱԾ-ի մոտ այն 2 կամ 3 տասյնակի մեջ կային նաև դաշնակցական գործիչներ, որոնք դոշ էին տալիս Հրոյի համար, որ հենց իրենք էին Հրոյին Ազգային Ժողովում կարգել <<****ԱԽ>>։

Ահա և հղումը․https://www.youtube.com/watch?v=IFvfXFWmq80



Ոմանց տրամաբանությամ, եթե որևէ մեկի, առավել ևս պաշտոնյայի, ընտանիքի անդամներին որևէ գործով հարցաքքնության հրավիրելը դիտարկվում է մեր ավանդական ընտանեկան արժեքների դեմ ոտնձգություն, ապա նույն տրամաբանությամբ պատասխանեք հետևյալ հարցին։ <<****ախի>> հետևից գնացողը ի՞նչ կատեգորիա է։

 

 

 

Երբ լրբերը դառնում են «սրբեր» հայության հաշվին կազինո խաղացողներն էլ դառնում են «պոետներ» և սրբության դասեր տալիս…

Էդգար Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մի երկու դիտարկում վերջին օրերի հետ կապված։

Ещё

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->