>

Քսան տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ գլխատվեց մեր պետությունը, դրանով հող նախապատրաստվեց մեր պետական ինստիտուտների ոչնչացման, հետագա ոճիրների, ինքիշխանության վաճառքի համար: Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտման անհրաժեշտւթյան մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ:

 

 

 




Քոչարյանի զոհերը

 





 

 

 

 


 

Ռուբեն Բաբայանի դիտարկմամբ՝ ամբողջական բացահայտման մեջ մտնում են այդ ահաբեկչական ակտի և՛ գաղափարական հիմուքները, և՛ այն, թե ինչպես է իրականացվել, և ինչ հետևանքներ է ունեցել. «Կարծում եմ կգա այդ ամեն ինչը վերլուծելու և ամբողջովին բացահայտելու ժամանակը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմում է ներկայացրել, Ռ. Բաբայանը նշեց. «Իսկ արդյո՞ք Ն. Հունանյանը զղջացել է… Ներել, թե չներել Նաիրի Հունանյանին առաջին հերթին կարող են որոշել այդ ահաբեկչության հետևանքով զոհվածների հարազատները, նաև պետությունը…

 

 



 

 

Կարծում եմ՝ կան որոշակի փաստեր, որ Նաիրի Հունանյանը գտնվում էր վերահսկողության տակ համապատասխան մարմինների կողմից, ո՞վ է վերացրել այդ վերահսկողությունը, ինչի՞ հիման վրա: Նաիրի Հունանյանը չէր թաքցնում իր հայացքները՝ հրապարակային հայտարարում էր, որ ճիշտը վերացնելն է, սպանելն է: Ինչպե՞ս եղավ, որ նա չհայտնվեց համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում, ավելին՝ ուշադրությունը հանվեց նրա վրայից… Կարևորը չխանգարելն էր և նպաստավոր պայմաններ ստեղծելը, որ իրականանա այն, ինչ կատարվեց… Նաիրի Հունանյանը գործիք էր, իսկ գործիքը քիչ բան գիտի:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ որոշակի անհամաձայնություններ կային երկրի զարգացման, նաև որոշակի քաղաքակրթական ուղու ընտրության, Ղարաբաղյան հարցի լուծման առումով: Այդ ժամանակ հրապարակայնորեն նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր. «Անգլիական թագուհու կարգավիճակ ունեմ»: Եվ իսկապես մենք տեսնում էինք, որ որոշումներ կայացնելու ծանրությունը տեղափոխվում էր մեկ այլ կողմ՝ Վազգեն Սարգսյան-Կարնե Դեմիրճյան տանդեմ… Ահաբեկչության հետևանքով ստացանք միաբևեռ իշխանություն, ինչը շատ վտանգավոր է: Պետությունը նավ է, եթե բալանսը խախտվում է, նավը խորտակվում է»:

 

 

 

https://www.1in.am/section/tvprograms

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->