>

3 ամյա փոքրիկը երազում էր հրշեջ դառնալու մասին, սակայն երազանքը քիչ-քիչ  ավելի ու ավելի հեռու էր դառնում. քաղցկեղի դեմ պայքարը խլում էր երեխայի բոլոր հույսերն ու ուժերը:

Թրաքերը հիվանդացել էր, երբ դեռ ընդամենը 1.5 տարեկան էր: Այդ ժամանակվանից նա ստիպված էր ամբողջ ժամանակն անցկացնել հիվանդանոցում. քաղցկեղի ձևը շատ ագրեսիվ էր:




Քոչարյանի զոհերը

Թրաքերի ընտանիքն ապրում էր Հավայան կղզիներում, սակայն ավելի որակյան բուժում ստանալու համար տեղափոխվել են Նյու Յորք:





Մի օր հիվանդանոց, որտեղ գտնվում էր 3 ամյա փոքրիկը, որոշեց այցելել բարերար և հրշեջ Ջիմ Գրիսմերը: Տեսնելով նրան՝ փոքրիկ Թրաքերը մոտեցավ և ներկայացավ տղամարդուն՝ իր տարիքին ոչ համապատասխան լրջությամբ:

Ես հանկարծ տեսա փոքրիկ տղայի, ով վճռականորեն մոտենում էր ինձ: Հետո ես լայն բացեցի երկու ձեռքերս, և նա թռավ իմ գիրկը, ամուր գրկեց իր փոքրիկ թաթիկներով, կարծես մենք իրար ամբողջ կյանքում ճանաչել ենք, — հիշում է Ջիմը:


Իմանալով այն մասին, որ փոքրիկ հերոսը երազում է հրշեջ դառնալու մասին, Ջիմը նրան դարձրեց իրենց թիմի պատվավոր անդամ: Տղայի մայրն անասելի կերպով հուզված էր:



Բարեբախտաբար, փոքրիկը կարողացավ հաղթահարել չարաբաստիկ հիվանդությունը: Այժմ երեխան վերջապես կարող է վայելել իր անհոգ և երջանիկ մանկությունը: Բացի այդ, նա ունի հավատարիմ ընկերներ, որոնց շնորհիվ ինքը կկարողանա իրականություն դարձնել երազանքը:

 

 

Сообщение Քաղցկեղով հիվանդ 3 ամյա փոքրիկը վազեց անծանոթ տղամարդու մոտ և ամուր գրկեց…դրանից հետո տեղի ունեցածը կարելի է հրաշք անվանել появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->