>

Որպիսի օլադիները լավ ստացվեն, կարևոր է ճիշտ տապակ ընտրել: Ցանկալի է պատրաստել հակաայրվող մակերեսով, չոր տապակի մեջ, առանց ձեթ ավելացնելու:

Օլադիները կարող եք վայելել՝ թթվասեր, մեղր կամ մուրաբա ավելացնելով: Համեղ է նաև շաքարի փոշի, հալած շոկոլադ կամ միրգ ավելացնելու դեպքում: Ամեն ինչ կախված է ձեր նախասիրություններից և ֆանտազիայից:

Անհրաժեշտ բաղադրիչներ.




Քոչարյանի զոհերը
  • 5 ձու
  • 60գ ալյուր
  • 70գ շաքարավազ
  • 2գ փխրեցուցիչ
  • վանիլին
  • մի պտղունձ աղ

Պատրաստման եղանակ.


Խառնել 5 դեղնուցները՝ 40գ շաքարավազի, աղի, վանիլինի և փխրեցուցիչի հետ: Զանգվածին ալյուր ավելացնել:





4 սպիտակուցը խառնել 30գ շաքարավազի հետ: Խառնել և հարել:


Միացնել երկու զանգվածները:

Տաքացնել տապակը և գդալով լցնել խմորը՝ փոքր բաժիններով: Ծածկել կափարիչով:



Բացել տապակը, օլադիները  շուռ տալ և մի քիչ խմոր ավելացնել յուրաքանչյուրի վրա:

Կրկին փակել կափարիչը և եփել՝ մինչ օլադիների կարմրելը:

Այսպիսի օլադին լավ է ստացվում առանց խմորիչի և չոր տապակի մեջ պատրաստելու դեպքում, սակայն եթե խմորը կպչում է, ապա կարող եք շատ քիչ ձեթ քսել: Բայց այդ դեպքում պատրաստի օլադիները չմոռանաք մի քանի րոպեով դնել անձեռոցիկի վրա:

Ցանկալի է մատուցել տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Сообщение Այլևս չեք ցանկանա այլ բաղադրատոմսով պատրաստել օլադիները…սուպեր փքուն, թեթև, նուրբ և առանց մի գրամ ձեթի появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->