>

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է այցելել Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակիչ, 13-ամյա Արսեն Ապերյանը։ Փոքրիկը սովորում է Արծվաբերդի միջնակարգ դպրոցում։




Քոչարյանի զոհերը

Երեխան խնդրում է հանդիպում կազմակերպել վարչապետ Փաշինյանի հետ․ վարչապետի հետ ուզում է խոսել իրենց համայնքի խնդիրների մասին։





Մեզ հետ զրույցում 13-ամյա Արսենը նշեց, որ տեղյակ է վարչապետի զբաղվածության, ծանրաբեռնված աշխատանքի մասին, դրա համար էլ դիմել է «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն՝ իրեն հուզող հարցերի մասին բարձրաձայնելու համար։

Փոքրիկ Արսենի խոսքով՝ իրենց համայնքի՝ Արծվաբերդի մասին շատ քիչ է խոսվում, համայնքը անուշադրության է մատնված։

«Գյուղը քանի գնում՝ հանրայնությունից դուրս է գալիս։ Հնարավոր է՝ ոչ ոք չգիտի գյուղի մասին, ցանկանում եմ՝ մարդիկ ավելի տեղեկացված լինեն։ Գյուղի մեր եկեղեցին վերանորոգման կարիք ունի, գուցե ինչ-որ մի տուրիստական գործակալություն օգնի, որպեսզի տուրիստները գան, ճանաչեն գյուղը։ Ցանկանում եմ հանիպել Նիկոլ Փաշինյանին, վստահ եմ՝ հանդիպման ժամանակ ավելի հետաքրքիր մտքեր կծագեն»,- նշում է Արսենը։


Արսենը մեզ փոխանցեց նաև համայնքի եկեղեցու լուսանկարները, որի մասին խոսում էր։

Մանրամասները՝ տեսանյութում։



Сообщение 13-ամյա Արսեն Ապերյանի մտահոգությունն ու ցանկությունը․․․ Ուզում եմ հանդիպել Նիկոլ Փաշինյանին․ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->