>

Tert.am-ը գրում է. Ես բացառապես համաձայն չեմ և ես հայտարարել եմ, որ մեղադրանքը ապօրինի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը` անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին: «Ես ինչ-որ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություններ չեն եղել, և ամեն ինչ եղել է ճիշտ այնպես ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը»,-ասաց նա: Արա Բաբլոյանը նշեց, որ հիմա քաղաքականությամբ չի զբաղվում, այլ զբաղվում է միայն առողջապահությունով: «Ես այս պահին ունեմ մի նպատակ, որ ժողովուրդը ինչպես ինձ հարգել է, այնպես շարունակի ինձ հարգել, ես կմնամ այս երկրում, ոչ մի տեղ չեմ գնա, ես մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ ես արդար եմ, և որևէ ապօրինություն չեմ արել»,-ասաց նա: Նյութի աղբյուրը`MaxInfo.am

 




Քոչարյանի զոհերը

 





 


 

 



 

 

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->