>


«Այս ֆիլմը շարունակությունն է մեր Կառավարության՝ Կուբայից ներմուծած տրանսվեստիտներիԻնչո՞ւ եմ այսպես ասում, քանի որ, չնայած հանրության բողոքներին, Կառավարությունը որևէ արձագանք չտվեց, չհասկացանք՝ ո՞վ է ներմուծել: Տրանսգենդերի մասին ֆիլմի ֆինանսավորումը ԿԳՄՍ նախարարի կողմից է, ագիտացիա է արվում, այն դեպքում, երբ ազգային հերոսները բանտարկված են, համընդհանուր անհիմն կերպով պատերազմ հաղթած մարդիկ ցեխոտվում են, ու ստեղծվում են տրանսգենդեր հերոսներ: Վստահ եմ՝ մեր հասարակության 99 տոկոսը դեմ է տրանսգենդերների ակտիվ ներհոսքին Հայաստան, դրան դեմ են անգամ ներկա իշխանության ջատագովները: Մեզ հրամցվում է մի բան, որ՝ տես, ինչքան մեղք են տրանգենդերները, նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ կներեք արտահայտությանս, բա Նարեկի ու Սաքոյի իրավունքներն ո՞վ է պաշտպանելու, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Վիտալի Բալասանյանի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքներն ո՞վ է պաշտպանելու, նրանք թշնամինե՞ր են, իսկ տրանսգենդերները հերոսնե՞ր են: Սա նախորդ տարի շրջանառվող գեյ-պարադի շարունակությունն է: Ես տոլերանտ եմ նման երևույթների նկատմամբ, քանի որ անկողինը մասնագիտություն չէ, դա ոչ մեկին չպետք է հետաքրքիր լինի, մարդիկ հետաքրքիր են իրենց գաղափարներով: Մարդ ինչքան պետք է ոչինչ չներկայացնի իրենից, որ հասարակության մեջ ներկայանա իր սեռական կողմնորոշումով, և նախարարությունը պետք է նրա մասին ֆիլմ նկարի: Մենք հասել ենք աբսուրդի շեմին»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում,անդրադառնալով ծանրորդ Մելինե (Մել) Դալուզյանի մասին պատմող վավերագրական «Մել» ֆիլմի համար Կառավարության կողմից 20 մլն դրամ տրամադրելուն, ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:









Քոչարյանի զոհերը

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն




от admin

-->