>

2020-ին Հայաստանում ծրագրվում է կրճատել նախնական կալանքի խցերի թիվն ու փակել «02» թերթը: ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

ախատեսվում է ոստիկանության յուրաքանչյուր բաժանմունքում, միջազգային ստանդարտներին համապատասխան, նախնական կալանքի մեկական խցի ստեղծում: Կրճատելու են նաև ՊՈԱԿ-ների, հիմնադրամների թիվն ու հասարակական կառույցների ֆինանսավորումը: Հենց այս շրջանակում էլ կփակվի ոստիկանության «02» պաշտոնաթերթը: Փոխարենը ոստիկանությունում հայտնվել է գլխավոր քարտուղարի պաշտոն՝ գերատեսչության կենտրոնական ադմինիստրացիայի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով: Ոստիկանության կառուցվածքային օպտիմալացումների արդյունքում` շարժական պարեկային ծառայություն կստեղծվի, որն իր տեսակով նոր ծառայություն է և նպատակ ունի իրավակարգի, սեփականության իրավունքի պահպանման շուրջօրյա վերահսկողություն իրականացնել, անհրաժեշտության դեպքում օգնել քաղաքացիներին: Նոր ծառայությունը լիովին կփոխարինի ճանապարհային ոստիկանությանն ու տեղամասային տեսուչներին: Այսքանը նորությունների շարքից:
Անդրադառնալով քաղաքական հայտարարության համար աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին` ոստիկանությւան պետի ժամանակավոր պաշտոնակատարը նկատել է` նա պրոֆեսիոնալ կադր է, լավ իրավաբան: Դիտարկմանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ բազմիցս ասել է, որ ոստիկանությունը չպետք է քաղաքականացվի, և Հովհաննես Քոչարյանն էլ այդ համատեքստում իր կարծիքն է հայտնել և դրա դիմաց ազատվել պաշտոնից, ոստիկանապետի պաշտոնակատարը խուսափողական պատասխան է տվել` ասելով, որ ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, և իր կարծիքն էլ համընկնում է վարչապետի կարծիքի հետ:

 




Քոչարյանի զոհերը

 





 

 

 

Լրագրողները փորձել են ճշտել` ոստիկանապետի ԺՊ-ի կարծիքով` 25 տարեկանը կարո՞ղ է ոստիկանապետ աշխատել: Արման Սարգսյանը պատասխանել է, որ կարող է. «Բնականաբար կարող է ղեկավարել 25 տարեկանը, նայած թե ով է այդ 25 տարեկանը, եթե նման խնդիր ծագի, որ նշանակեն 25 տարեկանի, ինքը պետք է ունենա անհրաժեշտ մասնագիտական և մարդկային որակները։ Եթե տարիքային ցենզը հաշվի է առնվել պատգամավորների պարագայում․․․ ոստիկանությունում կան աշխատակիցներ, որոնք 35 տարեկան են, բայց զբաղեցնում են կրտսեր խմբի պաշտոններ, այդ տարիքը սահմանվել է ՀՀ նախագահի համար․․․ Ես առաջնորդվում եմ օրենքով, իսկ այդ հարցում եթե եղել են քննարկումներ, հնարավոր է և դեմ կարծիքներ են եղել, ես որպես մասնավոր անձ ունեմ իմ կարծիքը, բայց ձեր հարցերին որպես ոստիկանապետ եմ պատասխանում, մարդը պետք է լինի պրոֆեսիոնալ….Հնարավոր է՝ ոստիկանությունում ծառայող որևէ մեկը անհամեմատ ավելի վատ կառավարի, քան մի անձ, որը ոստիկանության գործունեությանը ծանոթ է իրավական ակտերի մակարդակում, եթե այդպես որոշվի, դրանում որևէ ողբերգություն չեմ տեսնում»,- ասել է Արման Սարգսյանը և ավելացրել, թե ինքը ճանաչում է 25 տարեկան մարդկանց, ովքեր կարող են ոստիկանություն ղեկավարել:


 

 

 



 

Քաղաքական առումով Արման Սարգսյանն անշուշտ ճիշտ է անում, որ ողբերգություն չի տեսնում, թե 25 տարեկանը կարող է ոստիկանապետ դառնալ: Ի վերջո, Արման Սարգսյանը փորձառու ոստիկան է, խելամիտ և շրջահայաց մարդ և շատ լավ հասկանում է, որ այս հարցում մտահոգություն հայտնելը իրեն ևս չէր ներվի, ինչպես որ չներվեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին: Եթե վարչապետը ողբերգություն չի տեսնում, որ 25 տարեկանը կարող է ոստիկանապետ դառնալ, ավելի լավ է` ինքն էլ նման վտանգավոր մտքերից հեռու մնա: Ինչպես ասում են` ահը մահից վեր է:

 

 

 

 

 Հայկ  Դավթյան
https://hayeli.am/?l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->