>

Իսկ դուք երբևէ եղե՞լ եք Նիկոլի «նոր» Հայաստանում

 

 

 




Քոչարյանի զոհերը

Որտեղ տնտեսությունը փթթում է, հսկայական ներդրումներ են արվում, եւ տնտեսական հեղափոխությունն այլեւս անառարկելի փաստ է։





Նույնքան անառարկելի, որքան այն, որ ուղիղ մի տարի վեց ամիս առաջ կոռուպցիան վերացել է, որպես դասակարգ, ստվերի եւ մենաշնորհների իզն ու թոզը չի երեւում, արտագաղթը դարձել է տխուր հիշողություն, (հնդիկ) ներգաղթյալներից ու մեր հինավուրց հողի վրա խարիսխ ձգել ցանկացող տրանսգենդերներից տեղ ու դադար չկա, ժողովրդավարությունը ծաղկում է, մարդու իրավունքների պաշտպանվածությամբ տվել-անցել ենք Շվեդիային, դատական համակարգը մի ուրիշ ձեւի անկախ է` անկախ օրենսդրական եւ սահմանադրական կարգավորումներից։

Վարչապետը հեծանիվով է գործի գնում, իրեն ավելորդ ճոխություններ թույլ չի տալիս` ապրում է Պողոսի չարքաշ կյանքով, շարունակում ապառիկով սառնարան եւ կենցաղային այլ ապրանքներ ձեռք բերել, գիշերները չի քնում` մտածելով ժողովրդի մասին, ու «թալանված» միլիարդները մինչեւ վերջին լուման հետ բերելու նոր մեխանիզմներ փնտրում։

 


 

 

Եվ ընդհանրապես` կյանքը էժան է, ապրուստը` ձրի, անգրագետ Պողոսը` հպարտ, չաղ ու բախտավոր…



իլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

 

 

 

https://hayeli.am/?l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->