>

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ, ՓՈԽԱՆՑԵԼ, ԵԹԵ ԿՈՒԻԶԵՔ՝ ՏԱՐԱԾԵԼ

 

 

 

Պիցցառաստների տավուշյան աշնանային թեժ մանթռաշը

Եւ այսպես, ինչպես խոստացել էի երեկ, ՄԱՍ-1.

Գրեթե օրեր առաջ ինձ «հայտնաբերել» ու «մերկացնել հոխորտացած» նախկին երիտհանրապետական, ներկա պիցցառաստ մեկը սև ջիպով` Nissan Morena (այդպես նկարագրեց աղբյուրներից մեկը) ևս երկուսի ուղեկցությամբ երեկ այցելում է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղ՝ ինձ և իմ ընտանիքին «մերկացնող» պատմություններ տեսագրելու ու հավաքելու: Համենայն դեպս, մյուս երկուսի մեջ չեն նույնականացնում Մուղդուսիի հետ միասին Չարենցին, Մինասին, Բակունցի ու հազարավոր անմեղ մարդկանց գնդակահարության ու աքսորի դատավճիռը կայացրած Տեր-Նկալանաց Սարգիսի թոռանը՝ Կոստյային, ում տապանաքարված պատիվը փրկելու առաքելությամբ էլ խումբը ժամանել էր Ոսկեվան:

 

 




Քոչարյանի զոհերը

 

 

Կանխավ ասեմ, որ իմ ընտանիքը եղել է գյուղի ամենահարգված ու օրինակելի ընտանիքներից. հայրս երկար տարիներ եղել է քաղծառայող՝ գյուղսովետի քարտուղար, բայց առավել հայտնի է որպես մի քանի տասնամյակներ ամբողջ մեր շրջանում ու հարակից Իջևանի, Լոռու, Շամշադինի շրջաններում, անգամ Ղազախի հայաբնակ գոյւղերում հարսանիքներում ու այլ տխուր կամ ուրախ արարողություններում հազարավոր մարդկանց ուրախության պարգևած դհոլաչի Սերոժը, ով նաև խմբի երգիչն էր՝ իր սուր, արտասովոր հզոր ձայնով: Մայրս տասնամյակներով եղել է գյուղի գրադարանի վարիչը՝ կրկին հարգված կին, բազմազավակ՝ 5 երեխու մայր: Մեր ընտանիքը այն քիչ բազմազավակ ընտանիքներից էր, որտեղ բոլորը կրթություն էին ստացել, այդ թվում՝ 2 կամ իմ պարագայում 4 բարձրագույն կրթություն:

 


 





 

 

Մեծացել ենք ապահով, միջին եկամուտներով ընտանիքում՝ ոչ մի բանի կարոտ չմնալով, ծնողներն էլ ամեն ինչ արել են մեզ մեր նպատակներին հասցնելու համար՝ մինչև խոր ծերություն անգամ մեծ ներդրում ունենալով մեզանից 4-ի՝ Երևանում բնակարան գնելու հարցում: Դեհ, պատկերացրեք, թե որքան գումար կարող էր մտնել հարսանիքներից մեր տուն, երբ հորս և նրա ընկերների խումբը շրջանի առաջատար երաժշտական խմբերից էր: Լավ սովորելուս համար ողջ դպրոցի ուսուցչական անձնակազմի հպարտությունն էի (դպրոցն ավարտել եմ գերազանցությամբ, մեդալի թեկնածու), թաղում ու գյուղում էլ մի մեծ ընկերություն-ախպերության հարգված, չարաճճի տղա, ում մանկությունը լի էր արկածներով, խենթություններով ու ամեն կարգի գժություններով… Գյուղի այդ տարիների թաղայիններն էլ ահագին բան կպատմեն, երբ հարցնեք….

80-ականների վերջին, երբ հայ-ադրբեջանական բախումներն սկսվեցին, իսկ գյուղի անմիջական կպած հարևանությամբ Բաղանիս Այրում թուրքաբնակ գյուղն էր, մեկ սար այն կողմ՝ Ղուշչի Այրում թուրքաբնակ գյուղը, թերևս ընտանիքի երեխաներից միայն ես էի ծնողներիս մոտ (ավագ եղբայրս դեռ 70-ականներից էր հաստատվել Երևանում ու այնտեղ ընտանիք կազմել, 3 քույրերս էլ միաժամանկ ուսանում էին տարբեր ԲՈՒՀ-երում ԵՊՀ-ից մինչև Գյուղինստիտուտ)՝ գյուղում, 14 տարեկան, 8-րդ դասարանի աշակերտ, որին հաջորդեցին արդեն թեժ մարտերը անմիջապես գյուղի հարևանությամբ՝ խլելով մեր ավագ եղբայրներից մի քանիսի կյանքը կյանքը: Մենք փոքր էինք, բայց թե

 

 

 

 

հետաքրքրասիրությունից դրդված, թե նաև նրանց օգնելու համար հաճախ էինք գնում այն ժամանակվա դիրքեր՝ ավագներին մեր կարողացածի չափ օգնելու ու նաև զենքի հանդեպ մեր պատանեկան հետաքրքրասիրությունը բավարարելու համար: Դիրքերից մեկը՝ հայտնի թոփով հանդերձ ուղիղ մեր տան դիմաց էր՝ այժմյան դիրքից՝ Վարդանի խրամատից մեկ սար դեպի գյուղ: Իսկ մեր տունը և թաղը թուրքական Ուղտի մեջք դիրքից ուղիղ ն՛անառության տակ է՝ ուղիղ գծով գրեթե 1,5 -1,7 կիլոմետր: Դեհ, պատկերացրեք, թե ինչ էր կատարվում մեզ մոտ, երբ վաղ 90-ականներին երկու կողմից տանկերով, հրանոթներով, գրադով կրակում էին: Չասեմ, թե ինչ վիճակում էր մեր տան տանիքը, երբ տարիներ առաջ մասնակի փոխեցինք այն՝ իր վրա թափված գնդակներից մաղ դարձած լինելու պատճառով , կամ էլ՝ ուղիղ դիմացի հարևանի տան շեմին ընկած տանկի արկի ու պատահական գնդակների մասին, կամ էլ Զնգզնգան քարի դիրքում դիրքապահ ախպերներիս՝ Արշակի, Կարենի ու այլ ընկերներիս վրա հակառակորդի շիլկայի հարվածների ու այդ պահին տանից դա տեսած ու հոգեկան խանգարում ստացած հորեղբոր կնոջ ու այլ բաների մասին:

Չասեմ նաև այդ տարիներին դիրքերում իրենց ծառայությունը անցած եղբայրներիս, ընկերներիս մասին, քանի որ արդեն 90-ից ես այլևս ԵՊՀ ուսանող էի, թեպետ գյուղի համար ծանրագույն պահերին միշտ այնտեղ եմ եղել կամ հասել՝ երբ գյուղը տարհանում էին, իսկ հայրս հրաժարվում էր տանից դուրս գալ, երբ հորս ադրբեջանցի 7 զինվորական փորձեցին պատանդ վերցնել 1997թ. ու նա բացառիկ խիզախության արդյունքում փրկվեց, երբ իր փոխարեն տավարած էի գնացել ու թուրքական լքված գյուղի տարածքում իմ և նախիրի վրա դեշեկաով կրակ բացվեց, երբ ներկայիս Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը չկար կամ փակ էր ու գյուղ էինք գնում ոտքով՝ անտառների մեջով, որովհետև չէիր կարող Երևանում հանգիստ նստել, երբ ծնողներդ, հարևաններդ, գյուղացիներդ կրակի տակ էին… Այդպես ապրել ու ապրում եմ մինչև այժմ՝ 2014թ. ամառային լարվածության ժամանակ, երբ մեր թաղը խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծվեց ու ես մորս հետ տանն էի, 2015-ի աշնանը, երբ տարբեր գյուղերից խաղաղ բնակիչներ սպանվեցին ու մինչ օրս… Ծնողներիս մահից հետո էլ երկու տուն եմ պահում՝ մեկը Երևանում, մյուսը՝ Ոսկեվանում, որ ինձ ու իմ ծնողներին բացակա չդնեն, տունը լքված չլինի, սահմանը չթուլանա ևս մեկով:

 

 

 

 


Ամբողջ թաղը ու գյուղն է զարմացած, թե իմ ինչին է պետք թութ, սալոր, հոն, խնձոր, կառալյոկ, նուռ, պոպոք հավաքելը, այգին խնամելը, օղի քաշելը, տունը կապիտալ ռեմոնտ անելը, երբ այնտեղ ապրող չկա ու այդ ամենը չի էլ վաճառվում… Ասացի՝ ուղղակի դա իմ կեսն է, իմ արմատն է, իմ մանկությունն է, իմ կյանքն է, իմ էությունն է, իմ ծնողներն ու նրանց շիրիմներն են՝ կրկին թուրքի դիպուկահարի ուղիղ նշանառության տակ…

Բարդ ու անդուր է սեփական անձի ու ընտանիքի մասին այսպես գրելը, բայց դա այս կոնտեքստում գրելն անհրաժեշտություն է, քանի որ Երևանի ասֆալտի վրա էշ կերած, մունդռիկ մեծացած, պատերազմից ու սահմանի հանդեպ պատասխանատվությունից զուրկ պիցցա գզողները, որոնց ուսանողությունն անցել է ԲՈՒՀ-երի հանրապետականացված ոհմակներում, մարդ ընդունելու, գնահատական նշանակել տալու, կրթաթոշակ դասավորելու տասովկեքի մեջ, ովքեր բանակից տուշոնկա-սգուշոնկա գողցող իրենց նախկին տերերի նման միայն բանակի ու սահմանի կենաց են խմել ու թալանել երկիրն ու ժողովրդին, դրա հետ միասին էլ հույս փայփայելով, որ պրոռեկտոր կնստեն, ինչպես որ ցավալիորեն նման դեպքեր ունեցանք, գյուղ էին գնացել ՆԱԵՎ իմ մասին պարզելու տեղեկություններ, թե արդյոք մենք՝ Սաֆարյան Սերյոժայի ու Շահումյան Էլյայի զավակներս պատերազմի ժամանակ ու դրանից հետո գյուղից չենք «փախել», «կրակել գիտենք, թե ոչ», ինչ «արատներ» կամ կոմպորմատներ կան իմ ընտանիքում, իմ մասին, որ կարող են իմ դեմ օգտագործվել…

 

 

 

 

Պիցցա գզողները գյուղ են մտնում մասկիրովկա եղած. անքան դուխել չեն ունենում, որպեսզի պարզ ասեն, որ եկել են կոմպրոմատ հավաքելու կամ Քոչարյանի աջակիցներից են՝ պիցցախեռոսի մասին էլ լռում են… Կանգնում են մեր թաղից իմ մանկության ընկերներ Արտակենց ու Արմանենց տան մոտ, զրույցի բռնվում Արմանի հետ… Ներկայանում են որպես լրագրող, դուխները նայեք, այլ ոչ թե Քոչարյանի աջակիցներ…. Ասում են, թե սահմանապահ գյուղի մասին կինո են նկարում: Հետագայում մեկ այլ մանկության ընկերոջ էլ ներկայանում են կրկին ուրպես լրագրող՝ այս անգամ՝ Վրաստանի հայալեզու լրատվականից՝ .ge դոմեյնի տակ: Համագյուղացիներս ու ընկերներս զգում են հրացախույզի տարօրինակությունները: Արմանին կարողանում են նկարել, իսկ այ մյուս ընկերս սաստում է, ու ինչպես Արմանը, այնպես էլ ինքը՝ տարակուսած հորդորում է գնալ նկարել Հայաստանում առաջինը բարձրացված Անդրանիկի արձանը, դրա կողքը ննջող մեր ավագ եղբայրների՝ Սաղաթելի, Յուրայի, Անուշավանի, Արմանի ու մյուսների գերեզմանները, ովքեր ընկել էին հայրենիքի պաշտպանության համար, այցելել խաչ, այցելել սպանվախների ընտանիքներին, որոնք անտարբերության են մատնված եղել Քոչարյանի ու Սերժի իշխանության տարիներին ու ոչ մեկ չի հետաքրքրվել, թե ինչպես են ապրում… Թուրքաբարո մշակույթի վառ կրողները նախնական հարցերից հետո իրենց բնորոշ ներքին մուղամի տակ տալիս են իմ անունը՝ թե բա Սաֆարյան Ստեփանի մասին ինչ կասեք, նա ու իր քույր-եղբայրները չեն փախել պատերազմի՞ց:

 

 

 

 

 



Իմ մանկությունից քաջատեղյակ համագյուղացիներս էլ ոչ ավել ոչ պակաս՝ մի գովք, մի փառաբանում. Ստեփանը, իր քույրը գյուղից դուրս են եկել, գյուղից չեն կտրվել, առնվազն երկու շաբաթը մեկ այստեղ է, իր հորական տունն է շենացնում, այգին է դրախտ սարքել, նոր ծառեր ենք միասին տնկել, գյուղին ու համագյուղացիներին տիրություն է անում, ինչպես մյուս տղերքն ու աղջիկները, որոնցով գյուղը հպարտանում է, մի լավ ընտանիքից, մի հրաշալի մարդկանց զավակ, մի այգի մշակող, գյուղում մարդ չկա, որ իր համարը չունենա ու մի խնդրի դեպքում նա օգնության չհասնի՝ մեծից մինչև փոքր՝ կլինի հիվանդանոցում բուժում, կլինի ուսանողների վարձ, կլինի երիտասարդների ստարտ ափ բիզնես: Հիշեցնում են, որ եթե գյուղի շատ այլ փառապանծ տղերք ու աղջիկներ այլ բաներ են արել, Սաֆարյան Ստեփանը պատգամավոր եղած ժամանակ գյուղի ֆուտբոլի դաշտը սարքել է տվել, որտեղ մինչև հիմա խաղում են երեխաները, խմելու ջրի՝ հեռավոր հանդամասից գյուղ հասցնելու գործին է օգնել, գյուղի դպրոցի տանիքը բյուջջե է մտցրել ու սարքել տվել, Բերդավանի դպրոցի սանհագնույցն է սարքել տվել, Արմանի աչքի բուժման համար դրամահավաքն է կազմակերպել, ջուջևանցի Լևոնի փրկության համար դրամահավաքը կազմակերպել ու փրկել տվել… Ու մի սերիա….

Մանթռաշ ընկած պիցցա գզողները շփոթահար դադարեցնում են նկարահանումը ու տեղափոխվում այլ հատված… Դեմներն է դուրս գալիս իմ ռազմագիտության ուսուցչի որդին ու իմ մանկության ընկերը… մի ամբողջական շարք էլ Վլադիմիրս է մտնում… Դեհ, բնականաբար, կեղծիքով ու գաղտագողի գյուղ մտածներին այլևս սահմանապահ գյուղի առօրյան, նրա համար արյուն թափած տղերքի ու նրանց ընտանիքիների հարցը չի հետարքրում, ինչպես չի հետաքրքրել Երևանում պարազիտության ողջ տարիներին… Թողնում են ու հեռանում ուրիշ գյուղ… Մտնում են հարևան Բաղանիս, Ջուջևան. այնտեղ ավելի դաժան պատկեր ու խոր մղձավանջ է լինում, որովհետև ինձ չգիտես ինչու աստվածացրել են իրենց համագյուղացի Լևոնին տեր կանգնելու համար… Մի խոսքով, համատարած մանթռաշ, որովհետև ովքեր ծնողներիս են ճանաչել, նրանց են գովում, ովքեր ինձ գիտեն՝ ինձ են գովում: Դեհ, քրոջս Սեդայի դղրդացող հեղինակության մասին չասեմ… Շրջանից մարդ չկա, որին իրավաբանական-փաստաբանական օգնություն պետք եղած լինի ու կամ իմ միջոցով, կամ ուղիղ Սեդան հասած չլինի…

Մի խոսքով, վախկոտ թուրքի նման մուղամով, սողալով վրացահայ «լրագրողի անվան» տակ գյուղ մտած թուրքերը մանթռաշ ընկած, քոռուփոշման հետ են գալիս, ձեռքի հետ զոնդաժ անելով Քոչարյանի աջակիցների հնարավոր այցելության համար: Ու բախտները բերում է, որ քողարկված են գյուղ մտնում, Քոչարյանի անուն չեն տալիս, ում շրջանը համատարած ատում է դեռ Վանո Սիրադեղյանի ընտրություններից, երբ միահամուռ չափալախեցին նրան՝ ԱԺ պատգամավոր ընտրելով ընտրելով իրենց Վանոյին, առավել ևս մտածելով, որ լրագրողին բռնության ենթարկելը ճիշտ չէ…

 

 

 

 

Բայց, իմ ախպերներ ու քույրեր, հիմա իմաց կացեք, որ գյուղ թուրքեր են եկել, որոնց հաջորդ անգամ պետք է հավուր պատշաճի «դիմավորվի» ու «ճանապարվի»: Այնպես, ինչպես տարիներ առաջ արել էիք Հովիկ Աբրահամյանի եղբորորդու թայֆի հետ, որին իմ գյուղի ոսկե երիտասարդությունը կարմիր գծեր հատելու ու գյուղի տղերքից մեկի վրա քաղքի կայֆեր բռնելու դիմաց այնպես քոթակեցին, որ փախուստի դիմած ու հետապնդման տակ հարևան Ոսկեպարում մտել էին մեռելատուն ու թաքնվել մեռելի դագաղի հետևում, որ հետապնդող հպարտ տղերքի ձեռքից պրծնեն: Արեք այնպես, ինչպես մեր ավագներն են վարվել վաղ 90-ականներին, երբ թուրքական գյուղում անհետ կորած Խաչիկի թասիբի դիմաց մի քանի հոգի իրենց հոգին ավանդեցին գյուղի գլխավերևում՝ նախ կրակի մեջ, ապա իմ և ձեր իմացած վայրում…

Հիշեք, ձեր, իմ, Նիկոլ Փաշինյանի պատվի հետ են խաղում: Դիմավորեք ու գրողի ծոցն ուղարկեք այնպես, ինչպես հարկն է:

Նրանք նորից են գալու, այս անգամ՝ Քոչարյանին ազատ արձակելու ստորագրահավաքի համար: Ձեր դուխին ու հոգուն մատաղ, մի զարկ կտաք հանուն մեր բոլորիս սահմանապահ արժանապատվության, հանուն իմ, ձեր, Տավուշի, մեր Նիկոլ Փաշինյանի թասիբի: Այսուհետ հարցերին չխափնվեք, հենց ջոկեցիք հարամությունը՝ դուզ ճակատամիջումը, դրանից հետոն գիտեք՝ կերցնում եք ըստ լկտիության չափի…

 

 

 

Ու քանի որ, սույն թոթոլ առանձնյակը պարտադիր կարդալու է սույն գրառումը, ինչպես կարդում է բոլոր ստատուսները, մի բան էլ հատուկ իր համար զգուշացում. Ես քաղաքական գործիչ եմ, երբեմն ինձ զսպում եմ ու չեմ պատժում այնպես, ինչպես կպատշաճեր սովորական տղուն, հետևաբար ստիպված եմ ինձ շատ անգամ զսպել քուչի մակարդակ իջնելու հարցում, թեպետ բոլոր լեզուներին տիրապետում եմ: Բայց, այ, Սեդա Սաֆարյանի ամուսնու՝ Արցախում օրացույցային առաջին օրից մինչև հրադադարի վերջին պահը կռված, կանտուզիա ստացած, բազում պարգևների ու կոչումների կրող հրամաանատար, Ապրիլյան պատերազմի երրրոդ օրից Արցախ մեկնած ու Լելե-Թեփեի տակ դարանակալած ու այն ազատագրելու հրամանի սպասած Սեյրանի ու նրա կնոջ կողքով, հանուն քո առողջութան, լոլոզ բոյդ կծալես, կողիցդ թափող սալերդ ու թափանդ կորսետի մեջ կդնես, որ փոքր երևաս ու գլուխդ կախ կանցնես: Մինչև հիմա ձեր հայտնի գործիք պոռնոգեյ-դերակատար շիզոլինիի հասցեն է ինձանից ուզում, ես եմ կանխել ու խնդրել չդիմել իրեն հայտնի պատժիչ մեթոդներին:

Բայց, այ, չափերդ անցնելու դեպքում չեմ երաշխավորում, որ կկարողանամ նրան զսպել ու չանեդ 90 աստիճան չի ծռվի այնպես, ինչպես բարձրաստիճան մի պաշտոնյայի համհարզինը, այն էլ երկու անգամ՝ մի տասնամյակ չանեն մի կողմի վրա ապրեց, էն մյուս տասնամյակը՝ մյուս: Որ հասցեն պետք լինի, կտանք, թեպետ եթե դա իմանայիր, կիմանայիր, թե հենց Արցախի ազատագրական պայքարի բուռն շրջանում ՀՀՇ-ի հովանոցի տակ ծվարած, հետո քո քաղաքական գյալմահայրերի վստահելի

 

 

 

 

կեղծարարներից ու թալանչիներից մեկը դարձած այդ պաշտոնյան ինչու էր ուզում գործ սարքել նրա վրա իր համհարզի չանեն ծռելու ու թաղում իր կեղծարարությունների դեմը կանգնելու պատճառով….

 

 

 

«Նրանք նորից են գալու, այս անգամ՝ Քոչարյանին ազատ արձակելու…իմ ախպերներ ու քույրեր իմաց կացեք…». Ստյոպա Սաֆարյանը դիմում է հանրությանը

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ, ՓՈԽԱՆՑԵԼ, ԵԹԵ ԿՈՒԻԶԵՔ՝ ՏԱՐԱԾԵԼ Պիցցառաստների տավուշյան աշնանային թեժ մանթռաշը Եւ այսպես, ինչպես խոստացել էի երեկ, ՄԱՍ-1. Գրեթե օրեր առաջ ինձ «հայտնաբերել» ու «մերկացնել հոխորտացած» նախկին երիտհանրապետական, ներկա պիցցառաստ մեկը սև ջիպով` Nissan Morena (այդպես նկարագրեց աղբյուրներից մեկը) ևս երկուսի ուղեկցությամբ երեկ այցելում է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղ՝ ինձ և իմ ընտանիքին «մերկացնող» պատմություններ … Читать далее«Նրանք նորից են գալու, այս անգամ՝ Քոչարյանին ազատ արձակելու…իմ ախպերներ ու քույրեր իմաց կացեք…». Ստյոպա Սաֆարյանը դիմում է հանրությանը

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->