>

Ասում են Նիկոլը սուտասան է ,ու օրինակ բերում թե սա ,սա,սա… խոստացավ ու չարեց ։
Լավ.
Ամենևին միտք չունեմ վարչապետի փաստաբանի դերը ստանձնելու ,բայց փորձեմ վերլուծել առանց անունների ու փաստերի ։
Սկսեմ նրանից, որ այսպես ասում են նրանք` ովքեր ուզում են ուղղակի սև լույսով ներկայացնել վարչապետին ։Այսպես ասում են նաև կատարյալ անգրագետնետները, ովքեր գաղափար չունեն համաշխարհային պատմությունից ,գաղափար չունեն թե ինչ է լինում երբ երկրում հեղափոխություն է լինում ։
Տրամաբանորեն մեր երկրում պետք է կատարյալ տնտեսական քաոս սկսվեր ,երկիրը պետք է նահանջ գրանցեր բոլոր ոլորտներում ։
Սա տրամաբանորեն։
Իսկ ի՞նչ եղավ մեր երկրում։
Կարծում եմ չարժի օրինակներ բերել ,գիտենք, տեսնում ենք ։ Հետհեղափոխական երկրում կտրուկ դրական շրջադարձեր գրեթե բոլոր ոլորտներում։
Ուրեմն ի՞նչ է ստացվում ։

 




Քոչարյանի զոհերը

 





 

 


Չկենտրոնանանք անունների վրա ,օրինակ` կոսծիկ-մոսծիկ շարմազենք ,գրագետ են ու գերազանցապես գիտակցում են որ այն ինչ տեղի է ունենում զարմանալի է ,պարզապես ասում են փորձելով մոնիպուլիացիա անել ։Սրանք շատ լավ գիտակցում են որ Նիկոլը չի խաբել ու նույնիսկ արել է անհնարինը։Ասել որ զարմացած են ,կնշանակի ոչինչ չասել ։Սրանք ուղղակի հաշվի չէին առել ,որ մեր երկիրը էս վիճակի էր ոչ թե նրա համար որ նախկին կառավարությունը լավ չեր աշխատում ,այլ նրա համար որ բյուջեն ուտում էին ,ու հիմա պարզապես չուտելու հաշվին հետհեղափոխական երկիրը աճ է գրանցում գրեթե բոլոր ոլորտներում ։
Սրանց բլթոցներին հավատում է անգրագետ մասսան ,ով հեղափոխության առաջին օրերին մի գրամ չէր հասկանում որ հնարավոր է նույնիսկ սով լինի ։
Նրանք ով հստակ հասկանում ու տեղյակ էր հետհեղափոխական ընթացքին ,հենց նրանք էլ հիմա չեն ասում որ Նիկոլը խաբեց ։
Ամփոփեմ .
Նիկոլը իր տված խոստումները կատարում է փուլ առ փուլ ,քայլ առ քայլ, ու անձամբ ես`մարդ ով քիչ թե շատ գիտի համաշխարհային պատմության մեջ հեղափոխություններ տեղի ունեցած երկրների հետհեղափոխական ընթացքը ,զարմացած ու հիացած եմ նրանով` ինչ ունենք ներկայում։
Մեկ ու կես տարվա մեջ հեղափոխություն անցած,վարկաբեկված երկիրը վերադարձավ համաշխարհային քաղաքական արենա,և բարձր նշաձողով վերադարձավ ։

 



 

 

#Ֆեյսը_խոսում_է
#Նարին_Փայլակյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->