>

Ոստիկանության պատկան վարչությունում «փաստական տվյալներ» են ձեռք բերվել, որ 2003 թվականի նոյեմբերից 2018-ի հուլիս ՀՖՖ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։ Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, մասնավորապես, կազմակերպել են ծաղկի մեծածախ վաճառքի տոնավաճառ և ծաղկի առևտրով զբաղվող անձանցից օրական հավաքագրված ընդհանուր շուրջ 160․000-ական դրամները մասնակի են մուտքագրել դրամարկղ։

 

 




Քոչարյանի զոհերը

 





 

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ ժամանակահատվածում հավաքագրվել է շուրջ 849․600․000 դրամ, որից ձևակերպվել է ընդամենը 149․519․905 դրամ։ Այս կերպ թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառությունը և չի վճարվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 97․861․424 դրամի հարկեր։ Բացի այդ, լիցենզիայի համար նախատեսված տարեկան պետտուրքի մասով պետությանը պատճառվել է դարձյալ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 10․000․000 դրամի վնաս։

յութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը անհատ ձեռնարկատիրոջ հետ վարձակալության պայմանագիր է կնքել, որի հիման վրա անհատ ձեռնարկատերը նախորդ տարվա օգոստոսից մինչ օրս, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն՝ կազմակերպելով ծաղկի մեծածախ վաճառք։ Այս դեպքում լիցենզիայի համար նախատեսված պետտուրքի մասով պետությանը պատճառվել է խոշոր չափերի 2․000․000 դրամի վնաս։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել անձինք, որոնց միջոցով էլ 2018-ի օգոստոսից հիշյալ անհատ ձեռնարկատերն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն՝ հետագա քննության։ Ոստիկանության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հայրենի իրավապահները, բնականաբար իշխանության հրահանգով միանգամից երկու նապաստակ է փորձում սպանել: Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ թիրախում են ՀՖՖ երկու նախագահները՝ թե Ռուբեն Հայրապետյանը, որի պաշտոնավարման ընթացքում ըստ իրավապահների՝ պետությանը մոտ 100 միլիոն դրամի վնաս է հասվել եւ հարկեր չի վճարվել, եւ 2018-ից հետո, այսինքն՝ Արթուր Վանեցյանի ՀՖՖ նախագահության շրջանում, վերջինի պարագայում վնասի չափը շուրջ երկու միլիոն է, մոտավորապես այնքան, որքան այսօրվա նախարարներն են ամսեկան ստանում:


Սակայն հասկանալի է, որ նախեւառաջ թիրախում Հայրապետյանն է, ով վերջին տարիներին հատկապես Արցախում մեծ ներդրումներ է իրականացնում եւ ակտիվ մասնակցում պետականաշինության գործին: Հասկանալի է, որ իշխանությունը իր ոճի մեջ է, ջարդում է դիմադրության ցանկացած օջախ: Թվում էր, թե Ռուբեն Հայրապետյանը ճիշտ ժամանակին ընդառաջեց իշխանության ցանկություններին, հեռացավ իր պաշտոնից եւ կարծես թե մինչեւ հեղափոխությունն էր ձեռքերը լվացել Հայաստանի քաղաքական գործընթացներից ու կենտրոնացել է Արցախում: Սակայն իշխանությունների ծրագրում միայն հայաստանյան ներքաղաքական կյանքը չէ եւ, ըստ ամենայնի, մտավախություններ ունեն, որ նրա գործոնը ազդեցություն կունենա նաեւ Արցախում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում:

Ուստի` ճիշտ ժամանակն է սուրը կախել Հայրապետյանի գլխին, որը նաեւ ճանապարհ կբացի Արթուր Վանեցյանի կողմը:

Ի դեպ, պատահական չէր, որ Դավիթ Սանասարյանը երեկ հայտարարեց, թե նշված շուկան հեղափոխությունից հետո անցել է Վանեցյանի տնօրինության տակ:



Անի Սահակյան

 

 

 

https://www.live24.am/

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->