>

ԹԵ՞, ԱՅԴՊԵՍ ՀԱՐՄԱՐ Է․․․

Եթե չեմ սխալվում 2006 թվականն էր։ Որպես ՔԿՀ-ների հասարակական դիտորդների խմբի անդամ այցելեցի ԱԱԾ մեկուսարան (իբրև ԱՆ ենթակայության)՝ հանդիպելու Ալեքսանդր Արզումանյանին և Ժիրայր Սեֆիլյանին (որի հետ էլ հենց մեկուսարանում ծանոթացա): Ինչպես ընդունված կարգն է, սկզբում հանդիպեցի ՔԿՀ-ի պետ պրն․ Խլղաթյանի հետ։ Ընդհանուր հարցերից զրուցելուց հետո, երբ արդեն պետք է հանդիպեի ազատազրկվածների հետ, կեսկատակ ասացի․

-Պարոն Խլղաթյա՛ն, կարո՞ղ եք այնպիսի սենյակ տրամադրել հանդիպման համար, որը չձայնագրվի։




Քոչարյանի զոհերը

Հնչեց պատասխանը․
-Մենք այդպիսի սենյակ չունենք։





Ինչո՞ւ հիշեցի այս դիպվածը։

Դասալիք պատգամավորը, որը հայտնի է փաստաթղթեր կեղծելով, ստեր և բանսարկություններ տարածելով, ըստ իր տարածած հայտարարության՝ այցելել է ԱԱԾ մեկուսարան և շուրջ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ։

Հարցեր՝ սույն կեղծարարի հայտարարությունները տարածող լրատվամիջոցներին և նրա բանսարկությունները հալած յուղի տեղ ընդունող «հպարտ քաղաքացիներին»․


-Վստա՞հ եք, որ հանդիպում եղել է։

-Վստա՞հ եք, որ այն տևել է երկու ժամ։



-Վստա՞հ եք, որ այն, ինչ ասում է կեղծարար-պատգամավորը, հավաստի է։

-Վստա՞հ եք, որ եթե, այնուամենայնիվ, հանդիպումը տեղի է ունեցել, այն չի ձայնագրվել։

-Ինչո՞ւ ԱԱԾ-ից չեք պահանջում հանդիպման ձայնագրությունը։

Թե՞ այսպես հարմար է կամ այդպես է պատվիրված․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->