>

Նախորդ գրառումներս ոմանք կա՛մ չեն հասկացել, կա՛մ ելնելով իրենց քաղաքական այսօրվա շահերից՝ մեկնաբանում են և «հակափաստարկներ» բերում՝ որպես «մարդու իրավունքների» առարկան սերտած «գերազանցիկներ»։

յսպես, ըստ մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի, ըստ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, ըստ ՀՀ Սահմանադրության և այլն՝ յուրաքանչյուր ոք, անկախ նրա նախկինում դատապարտված լինելուց, իրավունք ունի կարծիքի և այլն և այլն։

Քոչարյանի զոհերը

5+, ծափահարություններ․․․
Այսպես էլ կրոնական համընդհանուր դոգմաներ էին ընդունված միջնադարում, ինչպես նաև ԽՍՀՄ-ում՝ մարքս-լենինյան համընդհանուր դոգմաները։ Եվ, ինչպես այսօր, այն ժամանակներում էլ «գերազանցիկները»՝ ինկվիզիցիայի ջատագովներն ու կոմսոմոլները հղումներ էին անում «համընդհանուր հռչակագրերին» և արդարացնում ռեպրեսիաները։ Եվ հենց մարդկության պատմությունն է ցույց տալիս, որ ժողովրդին, մանավանդ չկրթված ամբոխին՝ միշտ էլ կարելի է խաբել և միշտ էլ կգտնվեն «գերազանցիկներ», որոնք նույնպես կա՛մ խաբված կլինեն, կա՛մ կօգտվեն իրավիճակից։

Իհարկե, ցանկացած անձ իրավունք ունի կարծիք ունենալու և այն տարածելու՝ անկախ նախկինում նրա դատապարտված լինելուց։ Այո՛, և ևս մեկ անգամ՝ այո՛։ Բայց․․․ բայց մի բան է, որ մարդ նախկինում դատապարտված լինի իր քաղաքական հայացքների համար, այլ բան է, որ մարդ դատապարտված լինի կեղծարարության, մանավանդ պատերազմող երկրում բանակից խուսափելու համար։ Այդ անձնավորությունը, ժողովրդավարական, իրավական և այլ երկրում, իհարկե, ունի և կարծիքի և այն տարածելու իրավունք։ Բայց այլ հարց է, թե նախ այդպիսի քաղաքակիրթ երկրում, այդ անձը արդյոք կհամարձակվե՞ր հրապարակայնորեն կարծիք արտահայտելուց, իսկ պետական մարմինները և հասարակությունն ինչպես կվերաբերվեին այդ անձնավորությանն ու նրա տեղեկություններին։ Քաղաքակիրթ երկիր չի նշանակում միայն ժողովրդավարական և իրավական։ Քաղաքակիրթ երկրներում գործում են նաև չգրված բարոյական նորմեր։

հասկացա՞ր, նորից կարդա։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

https://hayeli.am/?l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->