>

Դընի Դոնիկյանը ասել է.

— Ատում եմ Փաշինյանին, քանի որ ինչ նա է անում, այնքան հարթ է, ինչպես նորածնի մաշկը։ Իսկ ես չեմ կարող կծել աշխարհի պես գեղեցիկ ու կյանքի պես կենսախինդ մանկանը։ Ո՛չ, անկարող եմ․․․

 

 

 

Ատում եմ Փաշինյանին, քանի որ ոչինչ չի ընձեռում ինձ ո՛չ իր հայտարարություններով, ո՛չ գործողություններով, որ արթնացնեն պամֆլետագրիս բնազդները։ Սարգսյանի, Քոչարյանի դեպքում կարողանում էի․․․

Երբ նրանք ինչ-որ բան էին ձեռնարկում, հակադեմոկրատական էր։ Երբ ոչինչ չէին ձեռնարկում, նույնպես հակադեմոկրատական էր։ Օրինակ, Մարտի 1-ը սարքեցին, իսկ ետերկրաշարժի անտուն մարդկանց համար ոչինչ չարեցին․․․




Քոչարյանի զոհերը

 

 

 


 





Ես ամենախեղճերի մասին չեմ խոսում, ովքեր տապալվեցին փոշու մեջ, մինչդեռ նրանք սլանում էին իրենց 4×4-երի մեջ բազմա։ Այո, ատում եմ Փաշինյանին, որովհետև ինձ դանդաղ սպանում է՝ որքանով որ հեղափոխական մտքերը թեժացնում է։ Որպես գրող-գրաքննադատ՝ ես հոգեվարքի մեջ եմ․․․

Հիմա որձկում եմ հաճույքից, որովհետեւ կարող եմ վերեւից նայել ու խոսել, ինչպես միշտ եմ արել, այնինչ նրանք ինձ անտաշ քննադատի տեղ էին դնում։ Ճիշտ է, որ երբեմն գրական ժանրի մեջ ես գուշակի դերում եմ հանդես գալիս․․․

Ամեն դեպքում, ես ատում եմ այս Փաշինյանին, եթե նույնիսկ կանխատեսել եմ նրա գալը ու շտապում էի՝ շտապեցնելով Սարգսյանի անկումը անդունդի խորքը․․

Ուրեմն, այո, Փաշինյանը ճիշտ ուղու վրա դրեց Հայաստանը։ Սկսել ժողովրդավարական վստահությունից։ Քոչարյանին, Սարգսյանին, ինչպես նաև Տեր-Պետրոսյանին հաջողվել էր հուսահատության մատնել հայերին, ովքեր ձգտում էին հասնել ժողովրդավարական երջանկության․․․

Ինչ վերաբերում է Հայաստանին, շատ հաճախ մոռանում ենք, որ հեղափոխական վերածնունդը դեռ մեկ տարեկան է, որ երկրի մեջ սեպ էր խրված, որ մի կողմից մշտապես պատերազմի մեջ է, մյուս կողմից՝ թշնամական վիճակում հայտնված․․․

Ամենախորամանկ հայերի մեջ, որ կարծում են՝ ապացուցում են իրենց խելամտությունը՝ թափելով ատելության մաղձը Փաշինյանի կառավարական որոշումների վրա, պետք է կարողանան նախ սովորել կողպեք դնել իրենց լեզուներին․․․

Քանի որ քաղաքացու ժողովրդավարական առաքինությունն է՝ նաև ուղեկցել ընտրված կառավարությանը նորմալ ձեւով, որը նույնպես չի խնայում ջանքերը մարդկանց երջանկությունը կերտելու համար․․․

Այն հայերը, ովքեր մասնագիտացել են պառակտման եւ ինքնաոչնչացման հարցում, պետք է
կարողանան հետևել առաձգական շարժմանը, երբ այն ազգային ընդգրկում ունի, ինչպես դա կատարվում է այսօր Հայաստանում․․․

 


 

 

 

Հավաստիապես ճանաչելով հայերին՝ շատ լավ գիտենք, որ մանր խաբեբաները միշտ փորձելու են սողոսկել ցանցի անցքերի միջով։ Բայց մի վարչակարգի, որտեղ կաշառակերությունն օրենք էր դարձել, եւ մի այլ վարչակարգի միջև, որ պայքար
է մղում, պետք է գովաբանել այն մարդուն, ով գտնվում է պայքարի բարձունքին․․․

Բացի այդ, Փաշինյանը գիտի, որ հայ երիտասարդությանը պետք է դուրս բերել խավարամիտ ուսումից, արժևորել այդ երիտասարդի ունակության առավելությունները։ Կողմնորոշումը դեպի նոր տեխնոլոգիաները կարողանալու է հայերին ուղեկցել՝ սահմանելու առաջին կարգի բևեռացում, և աշխատատեղեր ստեղծել․․․

 

 

 

Այս երիտասարդությունը եռանդով է լեցուն եւ ընչաքաղց է նորագույն գիտելիքների հանդեպ։ Հատկանշական է հավաստել, որ անմիջապես, երբ խթանող միջավայրում է հայտնվում, հայ երիտասարդն ընդունակ է վեր խոյանալ լավագույնների միջից․․․

 



 

 

 

Ընդհանրապես, արտասահմանում են հայ երիտասարդները ցուցաբերում իրենց ունակությունների ծավալումը։ Ճանաչել եմ հայ երեխաների, որ ֆրանսերեն գրել, կարդալ չիմանալով հանդերձ, մի քանի տարի հետո դարձել են իրենց դասարանի լավագույն աշակերտները, հաղթահարել են այն խոչընդոտները, որ կանգնում են դեպի բարձրագույն դպրոցներ տանող ճանապարհներին․․․

Այժմվանից ինչո՞ւ չկերտել երկրի համար որակյալ այդպիսի միջավայր, նույնիսկ՝ որպեսզի երիտասարդները հանձնեն իրենց ողջ ունակությունները հօգուտ ազգի բարելավման․․

Մինչդեռ սփյուռքը Քոչարյանի, Սարգսյանի աչքին կթան կով էր, իսկ Փաշինյանն այն պահում է Արցախի եւ Հայաստանի հետ միասին որպես հայոց ազգի երեք ճյուղեր։ Այդ ժամանակից ի վեր սփյուռքը հաշվի մեջ է, եւ եթե պետք է նկատի առնել նրան, սփյուռքը պիտի իր դերը կատարի այս եռամաս նվագախմբի մեջ․․․

 

 

 

Դա անցնում է փոխանակումների միջոցով, փոխադարձ եւ հիմնավորված վստահությամբ ու միասնության կամքով երկրի ապագայի համար, նաեւ ցեղասպանության ճանաչման համար…

Այո, ես ատում եմ Փաշինյանին, որովհետեւ խանգարում է ինձ գրել։ Բայց շատ հայտնի փաստ է․ պատվավոր մարդը զուսպ է լինում։

թարգմանությունը` Նվարդ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

 

 

 

 

Ատում եմ Փաշինյանին, քանի որ ինչ նա է անում, այնքան հարթ է, ինչպես նորածնի մաշկը. Դընի Դոնիկյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->