>

Լիզա Ճաղարյան էջից`⤵


Սարգսյան Սերժիկն իրո՛ք շատ ծիծաղելի էր ու շատ խղճալի։ Ուրեմն ժամանակ առ ժամանակ էս մարդու կուսակից կոմսոմոլ ու կարիերիստ ջահելները տեղաշորից կամ կազինոյից հանում են էս մարդուն ու քարշ տալիս մարդամեջ, թե՝ խոսիր։
Էս մարդն էլ կապտած-կանաչած հայտնվում է իր «ընտանեկան» լրագրող կոչեցյալների «կիզակետում», ֆոնն էլ ապահովում է սիրատոչոր հայացքը «անփոխարինելիին» հառած որեւէ օդեկոլոնոտ կոմսոմոլ, ու էս մարդը խոսում է։
Ի՛նչ է ասում։
Ասում է՝ շուտով խոսելու եմ, հեսա-հեսա խոսելու եմ, մի քիչ էլ համբերեք՝ խոսելու եմ։
Ա՛յ ընկեր պարոն Սարգսյան, բայց քեզ ո՞վ է էդպես առանձնակի դաժանությամբ խաբել, թե Հայաստանի քաղաքացիները քո խոսքին սպասում են։
Գոնե մե՛կ, ընդամենը մե՛կ պատճառ ասա, թե ինչու պետք է էս ժողովուրդը քո խոսքին սպասի։
Հույսդ էն է, որ մի օր հիասթափվելու է էս իշխանությունից ու քո խոսքի կարոտից պռոշը ճաքելու՞ է։
Չէ, պարոն ընկեր Սերժիկ Սարգսյան, քեզ սադիստաբար խաբում են։
Եթե նույնիսկ մի օր իրոք հիասթափվի, նույնիսկ մինչեւ կոկորդը զզվի էս իշխանությունից, քո խոսքին հաստատ չի սպասելու։
Խոսողներ կճարվեն, դարդ մի արա։
Տնաշեն, մի խոսել էլ իմանաս, էդքան չես ասի՝ խոսելու եմ։
Քեզ թվում է՝ էդքան շու՞տ մոռացանք, որ առանց «շպարգալկայի» երկու բառ չես կարողանում կապել իրար։
Էդ ո՞վ է կարոտել քո մարքրիտական շարադրություններին։
«Խոսելու՜ եմ»։
Դա շտո վըի գավարիծե։
Ո՜նց ենք դիմանալու աստվածային հմայքիդ ու ծով խելքիդ։
Թազա ֆիլոսսոկրատ է հայտնվել, ճամփա տվեք։








Քոչարյանի զոհերը

 

 


 



 

🗣Լիզա Ճաղարյան էջից`⤵Սարգսյան Սերժիկն իրո՛ք շատ ծիծաղելի էր ու շատ խղճալի։ Ուրեմն ժամանակ առ ժամանակ էս մարդու…

Опубликовано Ֆեյսը խոսում է Среда, 30 октября 2019 г.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->