>

Իսրայելում երկու նշանավոր քաղաքական գործիչներ, հետևելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին, երկրի իշխանություններին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Իսրայելի ներքին գործերի նախկին նախարար Գիդեոն Սաարը՝ իշխանության դաշինքի մեջ մտնող «Լիկուդ» կուսակցությունից, ճանաչման կոչ է արել: «Իսրայելը ևս պետք է հստակ ճանաչի այս սարսափելի վայրագությունները»,- նշել է Սաարը՝ օգտագործելով #genocide հեշթեգը:


 








Քոչարյանի զոհերը

 


 

 



«Կապույտ և սպիտակ» կուսակցական դաշինքի ղեկավարներից Յաիր Լապիդն էլ գրել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունն ուղղված էր պատմական արդարության ու ճշմարտության վերականգնմանը, իսկ Թուրքիային չպետք է թույլ տալ ահաբեկել աշխարհը:
«Ես կշարունակեմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իմ պայքարը»,- ընդգծել է Լապիդը:
1lurer.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->