>

 




Քոչարյանի զոհերը

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Ալավերդու թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Լաուրա Ավագյանի պաշտոնավարման դադարեցմանը՝ կենսաթոշակային տարիքի պատճառով:





Շարմազանովը նշել է, որ Լաուրա Ավագյանը` իր մայրը, օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր ունի, որի վերջնաժամկետը 2020թ. հունվարին է ավարտվում:

«Քիչ առաջ տեղեկացա, որ վարչապետի ընտանեկան լրատվամիջոցում տեղեկություն է հրապարակվել, թե Լոռու մարզպետարանը դատի է տվել Ալավերդու քաղաքապետին՝ պահանջելով աշխատանքից ազատել Ալավերդու թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Լաուրա Ավագյանի պաշտոնավարումը՝ կենսաթոշակային տարիքի պատճառով: Իհարկե, եթե Լաուրա Ավագյանը չլիներ իմ՝ Էդուարդ Շարմազանովի մայրը, մի բաժակ ջրում փոթորիկ չէր բարձրանա: Բայց սա հարցի մեկ այլ կողմն է:


Խնդրի բուն իմաստը «քայլարած թավշիստների» բարոյական նկարագիրն է, որի մասին այլևս չէի խոսելու այն բանից հետո, երբ ԱԱԾ կանչվեցին Հրայր Թովմասյանի դեռատի դուստրերը: Փաստորեն, փաշիստ-թավշիստները չեն խնայում անգամ տարեց ծնողներին:

Մեկ նկատառում միայն. «Էկեք-հասեք, էս ինչ են անում» հարայ-հրոց-շոուներ բեմադրելու փոխարեն պետք էր ընդամենը հրապարակել, որ Լաուրա Ավագյանը օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր ունի, որի վերջնաժամկետը 2020թ. հունվարին է ավարտվում:



Սրանով հանդերձ, մայրս քաղաքային իշխանությանը ճնշումներից զերծ պահելու նպատակով երկու անգամ պատրաստակամություն է հայտնել ազատվել աշխատանքից, ինչին ի պատասխան մերժում է ստացել:

Հ.Գ. Ժպտացեք պարոնայք, ժպտացեք, սա «նոր Հայաստանն» է»:

Сообщение Եթե դպրոցի տնօրենը չլիներ իմ մայրը, մի բաժակ ջրում փոթորիկ չէր բարձրանա. Էդուարդ Շարմազանով появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->