>

ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը վերադարձել է Հայաստան։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Սեյրան Օհանյանի պաշտպանական թիմի անդամ Ինեսսա Պետրոսյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ Սեյրան Օհանյանը Հայաստան է վերադարձել հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը և ներկա կգտնվի Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին։ Ինչը վերաբերում է Սեյրան Օհանյանի առողջական վիճակին, տիկին Պետրոսյանը նշեց. «Գերմանիայում բուժզննում է անցել»։




Քոչարյանի զոհերը

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, բավարարել էր Սեյրան Օհանյանի պաշտպանական խմբի միջնորդությունը՝ թույլատրելով Սեյրան Օհանյանին երկու շաբաթ ժամկետով՝ հոկտեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 4-ը Հայաստանից բացակայել։ Դատական նիստին պաշտպան Իննեսա Պետրոսյանը դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացրել էր Գերմանիայի Դաշնության բժշկական կենտրոնի համապատասխան հրավերքը.






«Նկատի ունենալով, որ դուք մինչև հոկտեմբերի 7-ն եք հետաձգում նիստը, իսկ Սեյրան Օհանյանի հրավերքը ներկայացված է, որպեսզի նա հոկտեմբերի 21-ին ժամը 9։30-ին գտնվի հիվանդանոցում։ Դա կապված է իր հաշմանդամության հետ։ Գիտեք, որ պրոթեզավորման խնդիր կա, երկու տարին մեկ նա այդ բուժհաստատությունում անցնում է համապատասխան , պարտադիր այդ զննությունը»։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 5-ին, ժամը 13.00-ին։



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->