>

«Ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչի՞ մի քանի տարի էլ հետ չեն գնում, 1996 թվական ինչի՞ չեն գնում. եթե չեմ սխալվում, 1996 թվականին հենց իշխանությունը պահելու հետ կապված շատ ավելի նշանավոր իրադարձություններ տեղի ունեցան:


Եթե իսկապես ուզում եք այս երկրում արդարության մթնոլորտը հաստատվի, մի քիչ էլ հետ գնացեք. Կանգնել են 97-ի վրա ու հետ չեն գնում»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:








Քոչարյանի զոհերը

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոյի հայտարարությանը՝ նա նշեց. «Ակնհայտ է, որ իրենք էլ են քաղաքական ենթատեքստ տեսնում: Իրավունքից գալիս ենք քաղաքականության դաշտ: Ես հավաստիության կանխավարկածով վերաբերվելով մեր իշխանության և մեր իրավապահ մարմինների գործողություններին և որոշումներին, երբեք չեմ ասել, որ սա բացառապես քաղաքական գործընթաց է` թեպետ հոգու խորքում նման կասկած ունեցել եմ, հիմա գնալով կասկածները խորանում են:

Վիրահատությունից տանում ես հարցաքննության. Դա ի՞նչ գործելաոճ է: Էս դարի գլխավոր հանցագործը Արա Բաբլոյանն ու Արսեն Բաբայա՞նն են»:


«Ասում են` ՍԴ-ում ճգնաժամ է. այնտեղ մի ճգնաժամ կա՝ էդ ճգնաժամի անուն-ազգանունը Վահե Գրիգորյան է, որը բացարձակապես չի մասնակցում ՍԴ աշխատանքներին, բայց ինքնագոհ կերպով ծառերի տակ ինչ-որ հարցազրույց է տալիս ու ասում՝ նման մարմին չկա:



Ա՛յ ընկեր ջան, եթե նման մարմին չկա, ՍԴ գոյություն չունի, դու ինչի՞ համար ես պայքարում, չգործող կառույցի նախագա՞հ ես ուզում դառնալ»,-ասաց նա:

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->