>

սԵՌԺ սԱՐԳՍՅԱՆԻ ՎԱԽԸ
(Կամ՝ նամակ կալանավորումից «չվախեցող» «հերոսին»)

 

 

 

 

Դեմքդ մի բան չէր, սեռժ, հայացքդ էլ հազիվ էր ներքին վախդ թաքցնում, էն անդուր ժպիտդ էլ մի բան չէր: Խղճացի քեզ:
Հիշեցի Րաֆֆու այցը քեզ:

-Ոնց որ վախեցած ես, Րաֆֆի,-դու նագլի ժպիտով նախաձեռնությունը վերցրիր, ու Րաֆֆին, ում հետևից հազարավորներ միտինգի էին ելել՝ մերժելով քո ռեժիմը, չկարողացավ օգտվել այդ իրավիճակից:
Րաֆֆին Նիկոլ չէր, որ նմանատիպ իրավիճակում քեզ հետ բանակցեր անվերապահ կապիտուլացիայիդ վերաբերյալ:




Քոչարյանի զոհերը

Րաֆֆին չկարողացավ, ու դու՝ խորամանկ ու նենգ սեռժ, օգտվեցիր դրանից ու այդ անգամ էլ շահեցիր: Ի տարբերություն Րաֆֆու, Նիկոլ Փաշինյանը, որ հարյուր հազարավոր հետևորդներ ունեցավ, վերջիններիս ազդեցությամբ քեզ ծնկի իջեցրեց իր առաջ, և դու ստիպված եղար խոստովանել. «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ»:

Բայց հիմա, խեղճացած, վախեցած սեռժ, արդեն չես պլստա ու քո ծախու լրատվամիջոցներով հայտարարում ես բաներ, որոնք ընդամենը ծիծաղ են առաջացնում քո «կեցվածքից», քո ԻԲՐ հանգիստ պահվածքից:

 


 





 

 

ԻԲՐ հագիստ ես խոսում, ԻԲՐ մաքուր է ներսդ, ու արածդ գործերն են մաքուր, ԻԲՐ երկիրն ու ժողովրդին չես թալանել, ԻԲՐ ոչ ու փուչ նախագահությանդ տարիներին խարդավանքներով, պալատական ինդրիգներով կոռուպցիոներներից բուրգ չես սարքել ու դու էլ գլխին նստել:

Ինչու՞ միայն քո գրպանի լրատվամիջոցներին էիր կանչել: Քեզ հավատարիմ այդ նույն լրատվամիջոցների թղթակիցները անհրավեր ներխուժել էին Ստյոպա Սաֆարյանի միջոցառմանը, ու երբ Ստյոպան նրանց դուրս հրավիրեց, աղմկեցին, վիրավորեցին, բողոքեցին…

Ստյոպային մեղադրեցին, որ իրենց չի կանչել: Քեզ է՞լ մեղադրենք, որ ուրիշներին չես կանչել:

 

 

 

Վախեցա՞ր օրերով անգիր սերտած քո ասելիքը հանկարծ ընդհատվեր մի տեղ, ու դու ՄԱՆԹՐԱՇ ընկնես:


Վախեցա՞ր այլ լրատվամիջոցներ էլ հրավիրել, որ քեզ հավատարիմ լրագրողներին նախապես տված քո հարցերից զատ ուրիշ հարցեր չտրվե՞ն:

Ասենք, հանկարծ մեկը չհարցներ, թե Արցախով «մտահոգվածդ» չէ՞ր ժամանակին ասում, թե՝ Աղդամը մերը չի:

Արցախով «մտահոգվածիդ» հարցնող չէր լինի, թե սեռժ սարգսյան, չե՞ս հիշում, թե քո մասնակցությամբ ինչ դավաճան համաձայնության արդյունքում հարյուրից ավել ջահել զինվորների մատաղ արեցիր ապրիլյան պատերազմում ու այդ քո սարքած պատերազմի արդյունքում կորցրած տարածքները համարեցիր անմշակ, ոչ պիտանի հողեր:

2008-ի փետրվարին էլ, երբ ոչ բարով վարչապետ էիր, ԻԲՐ չես մասնակցել էն մարդակեր ռոբի հրավիրած խորհրդակցություններին, ԻԲՐ խաբար չես, որ քո նստավայր կառավարական շենքի ներքնահարկում Արցախից բերված զինվորականներ են եղել, ԻԲՐ խաբար չես, թե նրանց ով է կերակրել, ով զինել, ով հրահանգել, թե ինչ պիտի անեն մարտի մեկի վաղ առավոտյան:

ԻԲՐ տեղյակ չես, թե նրանց ինչ հրահանգ է տրվել՝ խաղաղ մտինգավորներին ծեծելով, ջարդելով հանել «Ազատության» հրապարակից, նրանց սպանելու, կալանավորելու ճանապարհով քո մուտքը բացել դեպի նախագահական նստավայր:

Հիշողությունդ կորցրել ես, հա՞, թե քո լոլոներով հերթական անգամ ուզում ես պլստա՞լ:

 

 

 

Անձնազոհի կերպարի մեջ ես մտնում, երևի էն քո ռոբին էլ դրանով մեսիջ ես ուղարկում, թե՝ ես էլ եմ պատրաստ քո լուծը կրել:

Բայց հո վախ կա մեջդ, սե՜ռժ, իբր քաղաքական հալածյալի կերպարի մեջ ես ուզում մտնել, թե՝ տեսեք, տեսեք, ձերբակալել են ուզում մի մարդու, որը ամբողջ գիտակից կյանքում մտահոգվել է Հայաստանի ճակատագրով, Ղարաբաղի ճակատագրով:



Քո շրջապատը քո այդ մեսիջները կհավաքի, քո ձայնագրության հետ կուղարկի նախ էն հրոյի ղեկավարած սահմանադրական դատարան, հետո Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ պնդելով, թե քաղաքական հետապնդում է:

Կպնդի, թե ներկա իշխանությունները ուզում են ծախել Ղարաբաղը, իսկ սեռժը նույնիսկ ձերբակալվելու է պատրաստ, միայն թե Ղարաբաղը մնա: Տո, Գյուլնազ տատ, քո հեքիաթին շարմազանովից, աշոԾյանից, էն գալուստ-մալուստից ու քո այդ նեղ միջավայրից զատ ո՞վ է հավատալու:

Անամոթաբար խոսում ես արտագաղթի մասին:

Չես հիշում, հա՞, որ քո ընկեր հայատյաց ռոբիի օրոք սկսված արտագաղթն ավելի մեծ թափ ստացավ հենց քո՛ նախագահ եղած տարիներին:

 

 

 

Երևի նաև մոռացել ես, որ երբ քեզ ասում էին, թե գյուղերում մարդիկ դժվար են ապրում, դու, քո ցինիկ անտարբերությամբ, ասում էիր. «Դժվար է, թող գան Երևան»:

Եթե քո գործած ոճիրները մեկ առ մեկ թվարկենք, մի հարյուր հատորանի դատական գործի նյութ կդառնա, որին (սա զարմանքով ու ափսոսանքով եմ ասում), չգիտես ինչու մեր Նոր Երկրի իրավապահները զգուշանում են ձեռք տալ:

…Հա, մոռացա, դու՝ խոստումներդ դրժող և խարդավանքների սովոր սեռժ, ասում ես. «Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը երջանիկ կլինի, թող ձերբակալեն»: Կասկածու՞մ ես, որ երջանիկ կլինի, քեֆ-ուրախություն կանի քեզանից 10 տարի տառապած ժողովուրդը:

Նոր Երկրի շա՜տ ուշացած իրավապահներ ջան, ձեր հոգուն մատաղ, մի քիչ ակտիվ եղեք, բացահայտ փաստերը ձեր աչքի առաջ են:

Ձեզ ողջախոհության կոչ անող՝

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Դեմքդ մի բան չէր, սեռժ, հայացքդ էլ հազիվ էր ներքին վախդ թաքցնում, էն անդուր ժպիտդ էլ մի բան չէր. խղճացի քեզ․ Ինչու՞ միայն քո գրպանի լրատվամիջոցներին էիր կանչել

սԵՌԺ սԱՐԳՍՅԱՆԻ ՎԱԽԸ (Կամ՝ նամակ կալանավորումից «չվախեցող» «հերոսին») Դեմքդ մի բան չէր, սեռժ, հայացքդ էլ հազիվ էր ներքին վախդ թաքցնում, էն անդուր ժպիտդ էլ մի բան չէր: Խղճացի … Читать далееԴեմքդ մի բան չէր, սեռժ, հայացքդ էլ հազիվ էր ներքին վախդ թաքցնում, էն անդուր ժպիտդ էլ մի բան չէր. խղճացի քեզ․ Ինչու՞ միայն քո գրպանի լրատվամիջոցներին էիր կանչել

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->