>

Եվգենի Սատանովսկի մեկնաբանել է Իսրայելի դիրքորոշման դրդապատճառները

 

 




Քոչարյանի զոհերը

 





ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած քվեարկությունը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի շուրջ չի ազդի Ցեղասպանության ճանաչման հարցում այլ երկրների դիրքորոշման վրա։  РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ռուս արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

«Յուրաքանչյուր երկիր իր պարտականություններն ունի։ Ամեն մի երկիր կուրորեն չի հետևում ԱՄՆ-ին։ Դա միամիտ ենթադրություն է, որը գալիս է խորհրդային ժամանակներից»,- ասել է Սատանովսկին։

Մեկնաբանելով Իսրայելի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած քվեարկությունից հետո՝ քաղաքագետը նշել է, որ դա կախված կլինի Թուրքիայի հետ հարաբերություններից։


«Այստեղ հարցն այն չէ՝ Ամերիկան կճանաչի, թե ոչ, այլ՝ իրողությունը թուրք-իսրայելական հարաբերություններում։ Վերջիվերջո, ԱՄՆ նահանգներից շատերն առանձին-առանձին ճանաչել են, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել․ սակայն դա էլ չի ազդել իրավիճակի վրա»,- հավելել է փորձագետը։

Նախօրեին Սատանովսկին կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում անցկացված քվեարկությունը մասամբ ուղղել է Հայոց ցեղասպանության չճանաչման հետ կապված անարդարությունը։



 

 

 

 

https://www.live24.am/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->