>

Վարչապետին սպասարկող օդանավը դեռ 5 տարի կարող է սպասարկել, բայց նա որոշել է 55 մլն դոլար տալ նորի համար։

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման հարցը։ Բնականաբար՝ հարկատուներիս հաշվին։ Նիկոլ Փաշինյանին այլեւս չի բավարարում նախկին ղեկավարներին սպասարկած Airbus A319 ինքնաթիռը:

 




Քոչարյանի զոհերը

 





 

 

 


Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ այս օրերին վարչապետի աշխատակազմում քննարկվում է պետական միջոցներից ավելի քան 55 մլն դոլար դուրս գրել՝ վարչապետին սպասարկող նոր ինքնաթիռ գնելու համար: Ինչո՞ւ է մեկ տարի պաշտոնավարած վարչապետն իրեն նման ճոխություն թույլ տալիս, այն դեպքում, երբ իրեն սպասարկող եւ նախկիններին սպասարկած ծառայողական ինքնաթիռն ընդամենը 10 տարի առաջ է ձեռք բերվել հենց գործարանից, եւ գործարանը երաշխավորում է այն շահագործել՝ օրական նվազագույնը 10 հազար կիլոմետր թռիչք իրականացնելով եւ 15 տարուց ավելի։ Այս եւ ԱՄՆ մասնավոր ինքնաթիռով վարչապետի այցի առնչությամբ այսօր Կառավարության ներկայացուցիչը բավականին անհաջող ու մոլորեցնող պատասխան է հնչեցրել խորհրդարանում:

«Վարչապետին սպասարկող օդանավը չի կարողանում տեխնիկապես հատել օվկիանոսը: Այդ հարցը քննարկել եմ ՀՀ վարչապետի խորհրդական օդաչու Հակոբ Ճաղարյանի հետ: Նախ՝ որպեսզի այդ հնարավորությունը ձեռք բերվեր, դա, ըստ պարոն Ճաղարյանի, միլիոնավոր դոլարների ծախս էր ենթադրում: Մենք խնդիր ունենք նաեւ՝ կապված մեր օդաչուների լիցենզիաների հետ, նրանք լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար: Մենք քննարկում ենք նոր ինքնաթիռի գնման տարբերակը»,- հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:



Աղաջանյանը, սակայն, այսօր չի խոստովանել, որ վարչապետին սպասարկող ինքնաթիռը, այդուհանդերձ, բավականին լավ վիճակում է եւ դեռ ունակ է սպասարկել 5 եւ ավելի տարիներ, եւ խնդիրը, ըստ էության, վարչապետի անվտանգությունն ապահովելու կամ, ինչպես մատուցվում է՝ օպտիմալության մեջ չէ։ Իրականում վարչապետն ընդամենը ճոխության հանդեպ իր անզուսպ մղումով որոշել է գումարներ փոշիացնել՝ ինչպես օդանավի գնման, ամիսներ առաջ շուրջ 2 մլն դոլարով Կոնդում տեղակայված կառավարական ամառանոցը վերանորոգելու (որը տարիներ առաջ վերանորոգվել էր ոչ պետական միջոցների հաշվին), այնպես էլ՝ 540 հազար դոլարով «Mercedes-Benz» S դասի S 600 մոդելի ամբողջությամբ զրահապատ երկու ավտոմեքենա ձեռք բերել:

 

 

 

http://kriptorun.ru/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->