>

Շատ մարդիկ ունեն հիշողության հետ կապված խնդիրներ։


Ժամանակակից կյանքում մենք ստանում ենք շատ տեղեկատվություն և շատ քիչ ժամանակ է մնում հանգստանալու համար։ Եվ որպես հոգնածության հետևանք ի հայտ են գալիս մոռացկոտության նշաններ, տեղեկատվությունը հիշելու դժվարություններ և նվազում է կենտրոնացումը։








Քոչարյանի զոհերը


Առաջին քայլը ուղեղի աշխատանքը լավացնելու համար՝ հանգիստն է։ Ընդմիջեք աշխատանքի ժամանակ լսելով երաժշտություն, գիրք կարդալով կամ պարզապես քայլեք։ 2-րդ քայլը համարվում է սննդակարգը, որը պետք է հարուստ լինի օգտակար նյութերով։ Փորձեք ձեր սննդակարգ մտցնել ընկույզը, կանաչիների սերմերը և տերևները։
Այսօր առաջարկում ենք ձեզ մի հրաշալի միջոց, որը կօգնի ակտիվացնել ուղեղի աշխատանքը, լավացնել հիշողությունը և կանգնեցնել ուղեղի ծերացման բնական գործընթացը։ Այն պարունակում է պարզ բաղադրիչներ, որոնք հասանելի են բոլորին և թանկ չարժեն։ Այդ բաղադրիչները հարուստ են վիտամիններով և հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են ուղեղի համար։ Դրանք ունակ են թարմացնել հիշողությունը։


Բաղադրիչներ՝

1 հասած փոքր բանան,
1 խնձոր,
2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ,
1 բաժակ մաքուր ջուր,
1 ճաշի գդալ քունջութ,
5 մաքրած հունական ընկույզ,
2 հատ,
500 մգ․ գարեջրի խմորիչ հաբեր (գնել դեղատնից, օգտագործումից առաջ մանրացնել մինչև փոշիանալը)։
Պատրաստումը՝



Դրեք բլենդերի մեջ քունջութը, վարսակի փաթիլներ, ընկույզը և մանրացրեք, այնուհետև ավելացրեք ջուր և նորից լավ խառնեք։ Այդ ամենից հետո ավելացրեք մնացած բաղադրիչները և նորից խառնեք այնքան մինչև չստանաք միատարր զանգված։

Ավելի լավ արդյունքների համար ավելացրեք մի փոքր չամիչ, 3 արմավ և մեղր՝ ըստ ճաշակի։ Խորհուրդ է տրվում օգտագործել 1-2 անգամ օրվա ընթացքում, սնունդի օգտագործման միջակայքում՝ մեկ ամիս շարունակ։ Ցանկալի է կրկնել այս բուժման կուրսը տարեկան 4-5 անգամ։


от admin

-->