>


ՀՀ կառավարությունն հոկտեմբերի 31-ի նիստում հաստատել է Ասիական զարգացման բանկի կողմից 36,5 մլն եվրո եւ գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից 40 մլն եվրոյի չափով վարկային ծրագրերը: Դրանցից Վերականգնման վարկերի բանկի վարկը կրում է «Քաղաքականության վրա հիմնված վարկ. շրջակա միջավայրի պահպանություն» անվանումը, իսկ Ասիական զարգացման բանկի կողմից 36,5 մլն եվրոն կտրվի «Հանրային արդյունավետության և ֆի Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները։ Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման հզորացում, փողի շուկայի իրացվելիության և ֆինանսական շուկայի թափանցիկության բարելավում և կորպորատիվ պարտքի և բաժնետիրական կապիտալի շուկաների զարգացում:
Հիմնավորումների համաձայն՝ նշված միջոցներն ուղղվելու են «2019թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
նանսական շուկաների երկրորդ ծրագրին»:
Հարցը ներկայացրել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը` նշելով, որ 2019 թվականի բյուջեով նախատեսված է ներգրավել շուրջ 131,4 մլն եվրո կամ 149,5 մլն դոլար բյուջետային աջակցության վարկ:
Նշված գումարից 76,5 մլն եվրոն, փաստորեն արդեն հաստատվել է: Եվս 9,1 մլն եվրոյի մեկ այլ ծրագիր, ըստ նախարարի, կհաստատվի հաջորդ նիստում. «Հաջորդ կառավարության նիստին կներկայացնենք Համաշխարհային բանկի եւս մեկ վարկային ծրագիր՝ 45,8 մլն եվրոյի չափով: Այս բոլոր միջոցներն ուղղվելու են բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը»,-հայտարարել է փոխնախարարը:
Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 6 մլրդ 539 մլն դոլար: «Այսօր կառավարության նիստում ներառված վարկերի հաստատման պարագայում, հաշվի առնելով նաեւ ՀԲ-ի վարկը, որ հաջորդ շաբաթ է հաստատվելու, այս տարվա վերջին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 9400 մլն դոլար, որը ՀՆԱ-ի 50,3 տոկոսն է: Նախորդ տարվա ցուցանիշի նկտմամբ այն կնվազի, քանի որ նախորդ տարի այն եղել է 51,3 տոկոս»,-նշել է պաշտոնյան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում՝ նոր պարտք ներգրավել. «Բայց քանի որ մենք պայմանավորվել ենք, որ նոր պարտք ներգրավելու որոշում պետք է կայացնենք միայն այն դեպքում, երբ դրա արդյունքում մեծանալու են պետական եկամուտները, եւ տնտեսությունը բերեն նոր մակարդակի: Այս
պրոցեսը դրա նախապատրաստական շրջանն է, որ մենք մեզ համար տարածք ենք բացում մեգանախագծերի համար»,-ասել է նա:
Գալիք տարվա բյուջեի պակասուրդը կկազմի 183 մլրդ դրամ այսինքն` մոտ 341 մլն. եվրո կամ 381 մլն. դոլար: Կառավարությունը դեռևս չի հստակեցրել, թե պակասուրդն ինչ աղբյուրներից է լրացնելու: Եթե դեֆիցիտն ամբողջությամբ համալրվի վարկային միջոցներով, ապա կստացվի, որ վարչապետի ասած սկզբունքը, թե պարտքեր պետք է վերցնել միայն պետական եկամուտների աճին նպաստելու պայմանով, չի համապատասխանի իրականությանը: Ի վերջո, դեֆիցիտի համալրումը ծառայում է սովորական խնդիրների լուծմանը: Համենայն դեպս բյուջետային ծախսերի դասակարգման մեջ 183 մլրդ դրամի ծավալով, այսինքն` դեֆիցիտի չափով կապիտալ ծրագրեր ներառված չեն:









Քոչարյանի զոհերը

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն




от admin

-->