>

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԲՀԿ-ի էն «ալենդելոնը» ցնցակաթվածահարված եւ կիսաուշաթափ վիճակում է։

 

 

 




Քոչարյանի զոհերը

Ինչու՞։
Որովհետեւ համապատասխան կառույցի նախարարն ասել է, որ մշակույթի նկատմամբ ցենզուրա չի լինելու։

Ու սա, որ ոչ բարով նաեւ ԱԺ պատգամավոր է, իրեն պատեպատ է տալիս, թե ո՞նց, բա որ մշակույթի նկատմամբ ցենզուրա չի լինելու, բա ու՞մ ու ինչի՞ նկատմամբ է լինելու։


Դրան ասող չի՞ եղել մինչեւ հիմա, որ նույնիսկ սովետի դժնդակ տարիներին, երբ ցենզուրան թեւածում էր ամենուր, էս աստիճանի բացահայտ չէին զառանցում իրենց դարչնագույն լինելու մասին, ինչ-որ ճաճանչափայլ բառակույտերով սքողում էին իրենց անասնությունները։





 

 

 

 

Իսկ չե՞ս ուզում, այ ալոնբլոն, քո չսիրած գրականությունն էլ հանես հրապարակ ու վառես, քո չսիրած ֆիլմերն էլ հետը վառես, քո չհավանած քանդակները փշրես, քո չսիրած կտավներն էլ սապոգով կոխկռճես, քո չսիրած արվեստագետներին էլ ծառերից կախես։

«Քո չսիրած»-ը սխալ գրեցի։ Ուզում էի ասել՝ քո ուղեղիկին անհասանելի։


Էս ուր ենք գլորվում էսպես ու մինչեւ որտե՞ղ։(((

Էս վատ երա՞զ է, թե իրոք իրականություն է»։

 

 

 

 

Նշենք, որ .ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․



«ՀՀ ԿԳՄՍՉՊՋՌՑՈՒՓՔ նախարարը հայտարարում է, թե մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու:
Խայտառակությունն էլ ո՞նց ա լինում:

Բա ո՞ր ոլորտում ա ցենզուրա լինելու՝ զբոսաշրջությա՞ն, բնապահպանությա՞ն, թե՞ գյուղատնտեսության:

Լավ, ես չեմ հասկանում. մենք ինչու՞ պետք է հանդուրժենք նման նախարարի գոյությունը:

Սա ի՞նչ ազգակործան մոտեցում է:

Սոցապ նախարարը խոսում ա սեփական սեքսից, մշակույթի նախարարն էլ վերացնում ա ցենզուրան:

Դե քաջություն ունեցեք, կանգնեք հայտարարեք, որ հայակործան ծրագիր ունեք և վերջ…

Էլ ի՞նչ եք նեյնիմ-նեյնիմ անում…»։

 

 

 

 

«ԲՀԿ-ի էն «ալենդելոնը» ցնցակաթվածահարված եւ կիսաուշաթափ վիճակում է»․ Լիզա Ճաղարյանը՝ Գևորգ Պետրոսյանի մասին

Լրագրող Լիզա  Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԲՀԿ-ի էն «ալենդելոնը» ցնցակաթվածահարված եւ կիսաուշաթափ վիճակում է։ Ինչու՞։ Որովհետեւ համապատասխան կառույցի նախարարն ասել է, որ մշակույթի նկատմամբ ցենզուրա չի … Читать далее«ԲՀԿ-ի էն «ալենդելոնը» ցնցակաթվածահարված եւ կիսաուշաթափ վիճակում է»․ Լիզա Ճաղարյանը՝ Գևորգ Պետրոսյանի մասին

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->