>

Քանի որ Ազգային ժողովում այժմ քնարկվում է 2020 թվականի պետական բյուջեն, որը, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել, առաջին բյուջեն է, որի համար նոր իշխանությունը կրում է ամբողջական պատասխանատվություն, ուզում ենք հատուկ առաջարկ ներկայացնել պատգամավորներին:

Հարգելի’ պատգամավորներ, պահանջեք, որ բյուջեում ներառվի հատուկ տող այն մասին, թե ինչքան գումար է մուտքագրվել պոտական գանձարան` կոռուպցիայի դեմ պայքարի և այդ համատեքստում բազմաթիվ անձանց դեմ հարուցված քրեական գործերի արդյունքում:
Օրինակ` հենց այսօր տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղսագրված արարքների հետևանքով պետությանն ու կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս։ Այս մասին «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Քննչական դեպարտամենտից։








Քոչարյանի զոհերը

Արդյո՞ք Գագիկ Խաչատրյանն այդ վնասը պատրաստվում է վերականգնել կամ էլ գուցե արդեն վերականգնե՞լ է: Հասարակությունն իրավունք ունի իմանալ այս հարցերի պատասխանները: Այս կարգի գործեր հարուցվել են նախկին իշպխանության տարբեր ներկայացուցիչնեի դեմ: Եվ այժմ ճիշտ ժամանակն է, որ հեղափոխական իշխանությունը հաշվետու լինի հասարակությանը և ամենայն մանրամասնությամբ տեղեկացնի, թե ումից ինչքան գումար են վերցնում և ուր են գնում այդ գումարները:
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից հայտնել էին, որ այն ժամանակ իրենց մոտ քննվող Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործով 800 միլիոն դրամ վերականգնվել է պետական բյուջե:
Այսինքն` կոնկրետ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը 7,3 մլրդ դրամի դիմաց պետական բյուջե է վերկանագնել ընդամենը 800 մլն դրամ, այսինքն` գրեթե 9 անգամ պակաս` իրեն մեղսագրվող վնասի չափից: Համաձայնեք` սա շատ ծիծաղելի թիվ է: Այս իրավիճակում իշխանությունը պարտավար է կա’մ ցույց տալ, որ այդ գումարներն իսկապես վերականգնվել են, կա’մ պետք է մարդուց հրապարակավ ներողություն խնդրել` իրեն հանիրավի վարկաբեկելու և կոռուպցիոներ հռչակելու համար: Եթե այս երկուսից որևէ մեկը չի արվում, պետք է անել շատ տրամաբանական մի հետևություն` նոր իշխանությունը պարզապես կոռուպցիոն գործարքի է գնացել նախկինների, այս դեպքում Գագիկ Խաչատրյանի հետ և համաձայնել է ջրել բյուջե վերադարձվելիք փողերի մի մասը, իսկ մի խոշոր մասն էլ դրել է իր գրպանը:
Եվ ընդհանրապես, չի կարելի է գիշեր-ցերեկ խոսել նախկինների կատարած պետական թալանի մասին և պետական բյուջեում գեթ մեկ տողով ցույց չտալ, թե այդ թալանածից որքանն է վերականգնվել: Սա ընդգծված անարգանք է ՀՀ հպարտ քաղաքացիների նկատմամբ:
Առաջարկում ենք պատգամավորներին, հատկապես ընդդիմադիրներին` պահանջել, որ բյուջեի նախագծում նման տող ներառվի:


 



 Հայկ  Դավթյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->