>

Վերջինի մասին դերասանուհին ծիծաղելով խոսեց՝ նշելով, որ թուղթն իրենց հարաբերություններում դերակատարում չունի. «Մեր բաժանությունը եղել էր «զագս»-ով: Հիմա «զագս»-ով կրկին ամուսնացած ենք, որովհետև մեր երկրորդ բալիկը ևս պետք է Վահագի ազգանունը կրի: Այլ դեպքում այդ թուղթը ոչինչ չի փոխում, ինչպես չփոխեց այն ժամանակ, երբ որոշեցինք միանալ»:




Քոչարյանի զոհերը

Հարաբերությունների դժվար ընթացքի մասին հիշելով՝ Լուսինն ասաց, որ իրենք աշխատում են չհիշել այդ դրվագը, դա թողել են անցյալում:





«Ոչ միայն մեր հարաբերություններում, առհասարակ, սպին բորբոքվում է, երբ նույն սխալը կրկնում են, անգամ, եթե ներել ու անցել ես առաջ: Հիմա մենք չենք ուզում հիշել այդ ամենը, որովհետև տհաճ, վատ զգացողություններ ենք ունեցել: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, շուտով կծնվի մեր երկրորդ բալիկը: Հարգանքը, սերն ու անձնական հարաբերությունները փիլիսոփայություն չեն, այլ ամենօրյա աշխատանք: Մեր հարաբերություններում նախկինում շատ էր ռոմանտիկան, ինչի արդյունքում դժվարության բախվելիս թողնում, հեռանում ես, որովհետև պատրաստ չես դրան: Հիմա մենք ավելի հասուն ենք: 




Հիմա շատ դեպքերում իրար հասկանում ենք, իսկ նախկինում կհեռանայինք, մեծ պատերազմ դուրս կգար: Լինում են խնդիրներ, բայց դա չի բերում բաժանության, անհամեմատ ավելի հանգիստ ենք, հարցերին ծայրահեղ չենք արձագանքում:  Այն ժամանակ էլ էինք հասուն՝ մեզ ոչ ոք չի ծանոթացրել, ստիպելով չենք ամուսնացել, հակառակը՝ պայքարել ենք մեր ամուսնության համար, արդյունքում ունենք մեր տունը, մեր ընտանիքը: Ուղղակի պետք է թեթև ապրել, իրար սիրել, հարգել, հաշվի նստել իրար հետ և ամեն ինչ հրաշալի կլինի»,-ասաց դերասանուհին: 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->