>

pf_height=»274px»>Похожее изображениеՆերկայացնում ենք սև բուժիչ բալզամ, որն արդեն վաղուց օգտագործվում է որպես բնական միջոց իր թերապևտիկ ազդեցության համար:

Այն օգտագործվում է տոքսինները վերացնելու և մաշկի մեջ մնացած օտար իրերը հեռացնելու համար:

Այս բնական միջոցը խեժի կամ ակտիվացված ածխի, մեղրամոմի և եթերայուղերի խառնուրդ է:




Քոչարյանի զոհերը

Այն բուժում է մաշկի ցանկացած աննշան խնդիր և մաշկին օգնում է ավելի արագ ապաքինվել:


Քսուքի թերապևտիկ ազդեցությունը՝





Այս քսուքը կարող է բուժել մաշկի ցանկացած աննշան խնդիր, այդ թվում՝ ցանը և այրվածքները: Ամիշներն այն օգտագործում էին տոքսինները և օտար առարկաները, այդ թվում՝ մետաղական կամ փայտե տաշեղները մաշկից հեռացնելու համար

Նաև կարող եք այն օգտագործել ապակու մնացորդներ և փշեր հեռացնելու, սարդի կամ միջատների, կիստոզային ակնեի ախտանիշերը մեղմացնելու համար:

Կարող եք այս քսուքն օգտագործել նաև թունավոր բաղեղի կամ կաղնու հանդիպելուց հետո: Արդյունավետ է նաև ոտքերի ներաճած եղունգների բուժման համար:


Սև քսուք կարող եք օգտագործել մաշկի քաղցկեղի բուժման համար: Բայց պետք չէ այն շփոթել սև բուժիչ քսուքի հետ, որը բուժում է մաշկի աննաշն խնդիրները, ոչ թե լուրջ հիվանդությունները, այդ թվում՝ մաշկի քաղցկեղը:

Կարևոր է իմանալ, որ սև բալզամը վիճելի միջոց է մաշկի քաղցկեղի համար: Սա նշանակում է, որ մինչև հիմա արդյունավետությունը գիտականորեն հաստատված չէ:

Անհրաժեշտ բաղադրիչները՝



  • 10 կաթիլ կալենդուլայի յուղ՝ ունի հակաբակտերիալ, խոնավեցնող և հակաբորբոքային հատկություններ, որոնք կարող են արագացնել մաշկի ապաքինումը:
  • 2 թ. գ. մեղրամոմ՝ ազդում է որպես կապող միջոց՝ մեծացնելով քսուքի հյուսվածքը:
  • 3 թ. գ. բենտոնիտային կավ՝ պատասխանատու է քսուքի անյուղ կառուցվածքի համար:
  • 3 թ. գ. ակտիվացված ածուխ՝ նվազեցնում է միջատների խայթոցից հետո այրոցի զգացումը, հանում է օտար իրերը և տոքսինները մաշկից:
  • 1/2 բաժակ հում, օրգանական կոկոսի յուղ՝ ունի հականեխիչ, հակաբակտերիալ, հակաբորբոքային, խոնավեցնող հատկություններ մաշկի համար, արագացնում է մաշկի ապաքինումը:
  • 1/2 բաժակ գերչակի յուղ՝ մաշկի հզոր խոնավեցուցիչ է և հակաբորբոքային միջոց, կարող է կանխել կամ նվազեցնել ակնեն:

Պատրաստումը՝

Խառնեք եթերայուղերը, բենտոնիտային կավը և ակտիվացված ածուխը:

Հալեցրեք մեղրամոմը և խառնեք կալենդուլայի յուղին: Ապակե տարան դրեք տաք ջրով կաթսայի մեջ:

Հալած մեղրամոմը խառնեք բոլոր բաղադրիչներին, այն լցրեք ապակե տարայի մեջ:

Թողեք սառի:

Միջոցը պետք է պահեք հերմետիկ ապակե տարայի մեջ: Այն հեռու պահեք արևի ուղիղ ճառագայթներից: Քսուքը կարող եք մի քանի շաբաթ օգտագործել:

Сообщение Այս ինքնաշեն քսուքը բուժում է մաշկի բառացիորեն ցանկացած խնդիր. ահա, թե այն ինչպես պատրաստել появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->