>

ՌԴ-ում դեռատի աղջիկների «հերոսությունների» տեսագրությունը հրապարակվել է սոցցանցերում եւ արժանացել օգտատերերի զայրալից արձագանքներին: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են գերեզմանոցում դպրոցահասակ աղջիկները կոտրում շիրմաքարերը: Վանդալիզմի դեպքը տեղի է ունեցել ՌԴ Կուրսկի մարզի Շչիգրի քաղաքի գերեզմանատներից մեկում: Ոստիկաններն արագ պարզել են նրանց ինքնությունը: Վանդալիզմի հեղինակները 13,14 եւ 15 տարեկան աղջիկներ են՝ 2-ը տեղի բնակիչ, 3-րդը՝ Ստարի Օսկոլ քաղաքի: Աղջիկները ոտքերի հարվածներով կոտրել են 6 շիրմաքար: Նրանցից երկուսն արդեն այն տարիքի են, որ հնարավոր է ենթարկվեն քրեական պատասխանատվության, 3-ին սպասվում են պրոֆիլակտիկ զրույցներ: Անչափահասներին եւ նրանց ծնողներին կանչել են ոստիկանություն, պարզվում են միջադեպի հանգամանքները: Նյութի աղբյուրը`MaxInfo.am


 








Քոչարյանի զոհերը

 

 


 



 

https://maxinfo.am/?l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->