>

ԶՐՈՒՅՑ ՕՃԱՌԱՍԵՐ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ

Ես քեզ շատ էի հարգում, Վազգեն, երբ դու 1988-ի այն փառահեղ շարժման մեջ էիր, երբ «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորն էիր:

 

 

 

 

Հարգում ու գնահատում էի խելոք, չափավոր մոտեցումներդ, պահը ճշմարիտ ըմբռնողիդ, դասախոսիդ պահվածքը:

Երբ դու վարչապետ դարձար, մի տեսակ փոխվեցիր: Ի՞նչ եղավ քեզ հետ. ամբիցիանե՞րդ ավելացան, քի՞չ էր քեզ համար Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետը լինելը, ու դու նախագահ դառնալու հավակնություններ ունեիր:




Քոչարյանի զոհերը

Դրա համա՞ր մի բան չեղավ քո վարչապետությունը, որին քո կուսակից Վանոն «Քուչի կառավարություն» պիտակավորեց:

Վանո՞ն էր մի քիչ չափն անցնում, թե՞ դու, իրոք, բանի պետք չէիր որպես վարչապետ և հրաժարական տվեցիր:

Նախկին կուսակիցներդ քեզ չէին ուզում նեղացնել և պաշտպանության նախարար կարգեցին:

Երկրում ֆիդայական շարժումն արդեն ձևավորվել-կանոնավոր բանակ էր դարձել, և կարծես թե մեծ դժվարություններ չպիտի ունենայիր այդ պաշտոնում:


Բայց այդտեղ էլ մի տեսակ սրտովդ չեղավ:





 

 

 

 

Եվ դու դարձար ԱԲԻԺՆԻԿ:

Քո ամբիցիաների արդյունք՝ հիմնեցիր առանձին մի կուսակցություն՝ ԱԺՄ:

Շա՜տ էիր ձգտում նախագահ դառնալ…

«Եթե 20 րոպե անց դուրս չգամ, մտեք Ազգային ժողով»,- Այսպես հայտարարեցիր դու նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող քո համակիրներին:

Դու, այսպես ասած, «վարի տվիր» քո համակիրներին՝ չնկատելով, որ ԱԺ դարպասի ճաղերը նախապես սղոցած էին, ու դրանք պիտի հեշտությամբ բացվեին, և քո համակիրները օդ կրակողների վախից ցրվեցին:

Աբովյան փողոցում դու քո ԱԺՄ գրասենյակն ունեիր, պատշգամբին էլ եռագույն դրոշ էիր կախել, բայց այդ եռագույնը քեզ համար պարզապես շիրմա էր:

Դու ուրախացար, ո՜նց հրճվեցիր, երբ Լևոնի պարտությունն եկավ ընտրակեղծիքներով, էն կարիճ ռոբ կոչվածի 10 տարի Հայաստանում ապրած-չապրած լինելու կեղծ փաստաթղթով, որ այդ ռոբի հավատարիմ սեռժի թելադրանքով իր համակուրսեցի, Օվիրի ղեկավար Ալվինան էր թխել:

Ո՜նց հրճվեցիր, երբ Լևոնի պարտությունն եկավ ընտրակեղծիքներով, որը կնքվեց ՍԴ նախագահ էն խուճուճ գագոյի կնիքով:

 


 

 

 

Դու շտապեցիր կարիճ ռոբի գիրկը նետվել՝ 2009 թ. Մարտից ՀՀ Հանրային խորհրդի նախագահ դառնալով:

Պարզվեց, որ այդ անհեթեթ կառույցը ստեղծվել էր քո ծառայություններին որպես պատասխան:

…Ու փոխվեցի՜ր, ո՜նց փոխվեցիր, Վազգեն: Էն նախկին՝ 1988-ի շարժման օրերի Մանուկյանից փշրանքներ մնացին ընդամենը:

Եվ այդ փշրանքները կրող Վազգենը հանկարծ դառնում է էն պաշտոնապաշտ հրայր թովմասյանի պաշտպանը, հայտարարելով. «…Հրայր Թովմասյանն այժմ պայքարում է Սահմանադրական դատարանն անկախ պահելու համար…

Ուրեմն՝ այդ մարդը կոռուպցիոներ չէ, մաքուր է:

Ինքը հիմա պայքարում է ՍԴ-ն անկախ պահելու համար»:

Է՜հ, Վազգեն, Վազգեն, այդ աստիճանի գնահատել օճա՞ռը, որ նախ էն մարդատյաց ռոբի և ապա սև կարդինալ սեռժի հետ հարաբերվելիս շա՜տ պետք եկավ քեզ:

Ասում ես՝ «Պատմությունը պետք է ուսումնասիրել և դասեր քաղել… անցումային արդարադատությունը շատ վտանգավոր և կործանարար կլինի Հայաստանի համար»:

Այո, պատմությունից դասեր քաղել պետք է, Վազգեն, բայց դա առաջին հերթին քե՛զ է պետք, քո նման քամելյոնին, որը չի ուզում տեսնել Նոր Հայաստանի վերածնունդը, Նոր Հայաստանի՝ արտաքին քաղաքական հարցերում ամուր պահվածքն ու պայմաններ թելադրողի դերը:



Թե տեսնեիր, հերթական ախմախությունդ չէիր ասի. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը»:

Հիմա դու ինչո՞վ տարբերվեցիր էշարմազանովից:

 

 

 

 

Եվ վերջինը, Վազգեն:

Նիկոլ Փաշինյանը քեզ վերընտրեց այդ հասարակական խորհրդի նախագահի պաշտոնին, որ մինչ այդ իրենից ոչինչ չներկացրած այդ կառույցը վերջապես աշխատի Նոր պայմաններին համահունչ՝ նորովի:

Փաշինյանը մի քիչ էլ գնահատեց քո վաղ անցյալը, ՔՈ ՎԱ՛Ղ ԱՆՑՅԱԼԸ:

Բայց դու այնքան ես խճճվել օճառա-փրփուր-գնդիկների մեջ, որ քո հետդարձի այդ հրավերից բան չհասկացար, ավելի շուտ չցանկացա՛ր հասկանալ:

Ու դրանից է, որ դու զարտուղի ճանապարհով շարունակում ես պաշտպանել քրեական հանցագործ էն կարիճ ռոբին:

 

 

 

 

Շատ եմ ափսոսում ու խղճում եմ քեզ, Վազգեն:

Ֆեյսբուք՝ Ալիս Սողոմոնյան

 

 

 

 

Ես քեզ շատ էի հարգում, Վազգեն, երբ դու 1988-ի այն փառահեղ շարժման մեջ էիր․ գնահատում էի չափավոր մոտեցումներդ, դասախոսիդ պահվածքը եւ դու դարձար ԱԲԻԺՆԻԿ

ԶՐՈՒՅՑ ՕՃԱՌԱՍԵՐ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ Ես քեզ շատ էի հարգում, Վազգեն, երբ դու 1988-ի այն փառահեղ շարժման մեջ էիր, երբ «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորն էիր:  Հարգում ու գնահատում էի … Читать далееԵս քեզ շատ էի հարգում, Վազգեն, երբ դու 1988-ի այն փառահեղ շարժման մեջ էիր․ գնահատում էի չափավոր մոտեցումներդ, դասախոսիդ պահվածքը եւ դու դարձար ԱԲԻԺՆԻԿ

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->