>

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

 

 

 

 

– Պարոն Ջհանգիրյան, մենք Ձեզ հատուկ նպատակով ենք հրավիրել, պետք է խոսենք պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հայտնի նամակից, որտեղ մի քանի շոկային բացահայտումներ կան, մանավանդ որ՝ այդ նկարագրություններում նշվում է նաև Ձեր անունը: Ծանո՞թ եք նամակին:

 

 

 

 

– Բնականաբար:

 




Քոչարյանի զոհերը

 

 

 

– Ինչո՞ւ հիմա:

– Կարծում եմ՝ մեր նախկին գործընկերները, ովքեր ծանոթանում են Ռոբերտ Քոչարյանի գրքի հատկապես իրենց նվիրված հատվածներին, ընկնում են հոգեբանական ծանր կացության մեջ և, կամա թե ակամա, արտահայտվում են, անհնար է չարտահայտվել: Վազգենի թիմակիցներին տրված գնահատականներն այդ գրքում բացասական են, եթե չասեմ՝ վիրավորական:

 


 





 

Վահան Շիրխանյանի նամակի բովանդակությունից է նաև երևում, որ նա իր նամակը շարադրել է Քոչարյանի գրքին ծանոթանալուց հետո, ես այդպես եմ ենթադրում, այլ բանով պայմանավորված չէ, թե ինչու հիմա, երևի ծանոթացել է իր մասին Քոչարյանի գնահատականներին և այդ մասին արտահայտվել է:

 

 

 

 

 

– Ամեն դեպքում նամակը պարունակում է փաստեր և որոշ դեպքերի նկարագրություններ, որոնք առաջին անգամ ենք լսում:

– Այն մարդիկ, ովքեր 90-ականների վերջի և 2000-ականների սկզբի իրավիճակին ներսից ծանոթ չեն, իհարկե, կընկնեն շոկի մեջ, բայց ովքեր այդ խոհանոցի մասնակիցն են եղել, առնչվել են Վազգեն Սարգսյանի հետ, որպես վարչապետի, որպես պաշտպանության նախարարի, և այդ իրադարձություններից ոչ միայն տեղեկություններ ունեն, այլ նաև դրանց մասնակիցն են եղել, չեմ կարծում, թե նրանց համար այդ նամակի շատ ու շատ դրվագներ հայտնագործություն են:

 

 

 

 

 Օրինակ՝ հոկտեմբերի 27-ին Դուք եղե՞լ եք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակում:

– Իհարկե, ամենաառաջինը ես եմ եղել ԱԺ-ում, կրակոցները դեռ չէին էլ դադարել, որ հասել եմ ԱԺ, ինձ ներսից զանգահարեցին, այդ ժամանակ զինվորական դատախազի պաշտոնում էի, և ասացին՝ վարչապետին գնդակահարեցին: Ես անմիջապես վազել եմ, մեքենայով հասել եմ ԱԺ, նույնիսկ ԱԺ-ի դարպասները դեռ փակ չէին, և մտել եմ ԱԺ:

 Դուք, Գորիկ Հակոբյանը, Վահան Շիրխանյանը:

– Նրանք ուշ են եկել:

 


 

 

 

– Նամակում Շիրխանյանը նշում է, որ Գորիկ Հակոբյանը բերել էր Նաիրի Հունանյանի գործը, թղթապանակը:

– Այո: Մի հարցազրույցում ես բարձրաձայնել եմ այդ մասին, որ ինչու մենք գնացինք պաշտպանության նախարարություն, և ինչու այդ կասկածները հենց առաջին ժամերից խորացան՝ Հոկտեմբերի 27-ի հետ կապված, որովհետև Գորիկ Հակոբյանը եկավ ԱԺ նախագահի աշխատասենյակ, որտեղ մենք հավաքվել էինք, և նրա ձեռքին Նաիրի Հունանյանի գործն էր, մենք դեռ չգիտեինք էլ, թե ով է դահլիճում, ով է այնտեղ այդ գլխավոր անձը:

Գ. Հակոբյանը մեզ ասաց, որ նա նախկին լրագրող է, Նաիրի Հունանյանն է, և նրա ձեռքում այդ օպերատիվ գործն էր: Իհարկե, Վահան Շիրխանյանն ասում է, թե այդպես էլ չկարողացավ քննության ժամանակ այդ գործն ունենալ իր տրամադրության տակ, բայց դա այդպես չէ, գուցե նա ուղղակի չի իմացել:

 

 

 

 

«Ալֆա»-ն եկե՞լ է Երևան և ո՞ւմ պահանջով:

– Իհարկե եկել է: «Ալֆա»-ի մասով էլ է Քոչարյանը սխալ ասում, որովհետև «Ալֆա»-ն եկել է Վաղարշակ Հարությունյանի ենթակայության տակ: Ես եղել եմ պաշտպանության նախարարի կաբինետում, երբ զեկուցել են, որ «Ալֆա»-ին բերող ինքնաթիռն իջնում է:

Ես իմ օգնականին և ռազմական ոստիկանության նախկին պետին՝ Ռազմիկ Ազատյանին (հանգուցյալ է հիմա), ուղարկել եմ դիմավորելու, ամբողջ «Ալֆա»-ի կազմին տեղավորել ենք ռազմական ոստիկանության կազարմայում, միայն «Ալֆա»-ի ղեկավարներն են եկել պաշտպանության նախարարի կաբինետ, ու մենք թույլ չենք տվել,

 

 

 



որ «Ալֆա»-ն ռազմական ոստիկանությունից այս կողմ գա, միայն ղեկավար երեք սպաները մեր ուղեկցությամբ գնացել են ԱԺ, սխեմային են ծանոթացել, ասացին, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ պետք լինի «Ալֆա»-ի միջամտությունը, մենք էլ համաձայնեցինք, բայց միայն սպաները, առանց զենքի, գնացել են դահլիճի մուտքը, ելքը ուումնասիրել են և վերադարձել են, մենք «Ալֆա»-ին արգելել ենք մտնել ԱԺ:

 «Ալֆա»-ն ե՞րբ է հետ գնացել:

– Մյուս օրը գնացել է: Երեկոյան Նաիրի Հունանյանը իր համախոհների հետ հանձնվեցին, էլ «Ալֆա»-ի մնալն իմաստ չուներ: «Ալֆա»-ն լիովին այլ նպատակով էր գուցե եկել, չեմ կարող ասել, բայց մենք «Ալֆա»-ին չենք թողել նույնիսկ Երևան մտնել:

 

 

 

 

– Որևէ մեկը պահանջե՞լ է Հայաստանում արտակարգ դրություն մտցնել, այդ հարցը կարևորում եմ, քանի որ ուզում եմ համեմատել Մարտի 1-ի դրության հետ:

– Բոլորովին այլ իրավիճակ էր, անպայման պետք է արտակարգ դրություն հայտարարվեր: Եվ Վաղարշակ Հարությունյանի՝ զորքերի տեղաշարժի մասին հրամանը հենց այդ արտակարգ դրության բացակայության հետևանքն էր, կարելի է ասել:

Նա ստիպված իր վրա վերցրեց այդ որոշում կայացնելը, որովհետև ոչ մեկը չգիտեր, թե ինչ է լինելու այդ գործողությունների շարունակությունը, այլ խումբ կա, թե չկա, այլ ակտեր ծրագրված են, թե ոչ, սահմաններում ինչ է լինելու:

 

 

 

 

Վարչապետը չկար, ըստ էության գլխատված էր ամբողջ կառավարությունը, չկար ԱԺ նախագահն՝ իր երկու տեղակալներով՝ օրենսդիր իշխանությունը ևս գլխատված էր, միայն հանրապետության նախագահն էր ողջ, և այդ իրադրությունում պետք է արտակարգ դրություն հայտարարվեր, բայց չհայտարարվեց: Եվ պաշտպանության նախարարն ստիպված ինքը որոշում կայացրեց:

– Դուք ունե՞ք դրա բացատրությունը՝ ինչո՞ւ չհայտարարվեց:

– Չեմ ուզում ենթադրություն անել, փաստն այն է, որ արտակարգ դրություն չի հայտարարվել, իսկ Մարտի 1-ին հայտարարվել է, երբ դրա անհրաժեշտությունը չկար, ստեղծել էին արհեստական հիմքեր, որ արտակարգ դրություն հայտարարեին:

 

 

 

 

Չեմ ուզում ենթադրությունների դաշտ գնալ, բայց պարզ է, որ որևէ մտավախություն չունեին որևէ շարունակությունից, դրա համար էլ արտակարգ դրություն չհայտարարեցին: Եվ մեր, այսպես ասած, վազգենական թիմի անհանգստությունը ոչ մեկը չէր կիսում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

 

 

 

 

 

 

 

«Կրակոցները դեռ չէին էլ դադարել, որ հասա ԱԺ, ինձ ներսից զանգահարեցին և ասացին՝ վարչապետին գնդակահարեցին»․ Գ․Ջհանգիրյանը փակագծեր է բացում. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: – Պարոն Ջհանգիրյան, մենք Ձեզ հատուկ նպատակով ենք հրավիրել, պետք է խոսենք պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հայտնի նամակից, որտեղ մի քանի շոկային բացահայտումներ կան, մանավանդ որ՝ այդ նկարագրություններում նշվում է նաև Ձեր անունը: Ծանո՞թ եք նամակին: – Բնականաբար: – Ինչո՞ւ հիմա: – … Читать далее«Կրակոցները դեռ չէին էլ դադարել, որ հասա ԱԺ, ինձ ներսից զանգահարեցին և ասացին՝ վարչապետին գնդակահարեցին»․ Գ․Ջհանգիրյանը փակագծեր է բացում. 1in.am

 

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->