>

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էսօրվա ներկայացումը չգիտեմ ինչ էր, արվեստի տեսանկյունից կցանկանայի լսել միայն մասնագետների կարծիքը, Ինձ հետաքրքիր է էս պատմությունը՝ չհաջողված ներկայացման դեմ փրփրոտած անձանց վարքագիծը։




Քոչարյանի զոհերը

Տղերք, եթե իրոք էդպես ի սրտե վախենում եք պղծությունից բանից, 9 տարի ինձ ճղում եմ, բա դուք ինչու՞ որևէ հեռուստաալիքի դեմը չեք փակել ,փրփրոտած տեսքով բոյկոտել մեր եթերից ամբողջ ՀՀ֊ում դուրս հորդող դիանագրիգորյանական այլանդակ սերիալային պոռնոները, կիսաբացալուսամուտանման այլասեռությունը։





Արա ամեն շաբաթ եթերով ցույց են տալիս ամենասհմռկեցուցիչ պատմությունները ամենաայլանդակ պղծությունները, ամբողջ երկրով մեկ, տղերք մի բան արեք է, արա նույն տեմպերամենտով բերեք կպնենք գործի ,ես էլ ձեր հետ , պայքարենք էն թաղի պիղծ չաշխատող լակող հայհոյող սուտի լավ տղերքի դեմ, կամ էս տեմպերամենտով գոնե ժամանակին պայքարեիք ու սրանից հետո պայքարեք թալանի դեմ։


Եկեղեցուց եք խոսում, տղերք ու աղջիկներ եկեղեցուց խոսալու համար աստվածաշունչ կարդացեք, գոնե որ շատ չէ, ընդամենը մեկ անգամ կարդաք կկարողանաք տարբերել սատանիզմը արվեստից ,կհասկանաք, որ ամեն անհասկանալի բանը սատանիզմ չէ, ի վերջո կկրթվեք մի թեթև հավատքի առումով։

Հա եկեղեցու հետ կապված , բերեք բողոքենք բոյկոտենք բացահայտ կին, երեխա ունեցող կուսակրոն հոգևորակաների դեմ, քանի որ հենց նրանք են եկեղեցու անունը առաջինը գցողը,



պայքարենք փող քերող քահանաների դեմ, ի վերջո հոգևոր առաջնորդին ասենք մի՛ փակիր աչքեր, մի քիչ հետևիր կառույցի իմիջին, թե չէ տեր Կորյունի նման մի չկայացած անգրագետը կարողացավ այսպիսի ցնցում առաջացներ, բա որ մի խելքը գլխին հոգևորական փորձի ձեր դեմ դուրս գա ու՞մ եք ապավինելու։

Ի վերջո Այգեկցին գայլի մասին հրաշալի առակ ունի։

Տղերք ե՞րբ ենք սկսում պայքարը , թե չէ մի երկու չկայացած ներկած մազերով աղջկա վրա հարձակվելը էդքան էլ պատվաբեր չէ։

Сообщение Տղերք, եթե իրոք էդպես ի սրտե վախենում եք պղծությունից՝ դիանագրիգորյանական այլանդակ սերիալները, կիսաբացալուսամուտանման այլասեռությունը ինչու՞ փրփրոտած տեսքով չեք բոյկոտում․․․ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->