>

Վարչապետության մեկուկես տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բռնության կոչեր է հնչեցնում, մեկ սպառնում է փռել ասֆալտին, մեկ գլուխները ծեփել պատերին, մեկ մատ է թափ տալիս, կառավարության վերջին նիստում էլ ասել է
Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանի Հանրապետության կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն Հայաստանը պահել հետադիմության և տգիտության փակուղում: Ուստի հատ-հատ պետք է պետական համարգից արմատախիլ անենլ տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց՝ մինչև վերջին մանրուքը, ընդհուպ մինչև պինցետով, որ ոչ մի մոլեկուլ չմնա: Նիկոլ Փաշինյանի անվերջ սպառնալիքներից տպավորություն է ստեղծվում, որ նախկինները հրեշ են ու ինքն էլ անընդհատ պայքարելու է այդ հրեշի դեմ: Որ նախկինները սուրբ չեն, դրանում չենք կասկածում եւ ոչ մեկս, բայց մյուս կողմից՝ չենք էլ համոզվում, որ նրանք հրեշ են, հանցագործ ու կոռումպացված: Նոր Հայաստանում տասնյակ գործեր են հարուցվել նախկինների դեմ, մեկին սահմանադրական կարգը տապալելու, մյուսին՝ զինվորի հացը գողանալու, երրորդին՝ կաշառք վերցնելու, չորրորդին՝ պետական միջոցները վատնելու փաստով եւ այսպես շարունակ: Ցանկը գրեթե անվերջ է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, գեներալ Մանվել Գրիգորյան, Մարտի 1-ի գործով անցնող Արմեն Գեւորգյան, Սեյրան Օհանյան, Միքայել Հարությունյան եւ այլ: Ուր են այս մարդիկ, նրանց մի մասի հարցում անգամ ներգաղթ չեն կարողանում ապահովել, քանզի ապաստան տված պետություններում էլ համամիտ են, որ քաղաքական հետապնդում է իրականացվում այս նախկին պաշտոնյաների նկատմամբ: Իսկ մյուսների դեպքում էլ չկա ավարտված դատական պրոցես, դատավճիռ, որից պարզ կդառնա՞ մեղավոր է, թե անմեղ տվյալ նախկին պաշտոնյան, պետական այրը, պետության ղեկավարը:
Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Բեգլարյանի, Հովիկ Աբրահամյանի, Արամ Հարությունյանի, Միհրան Պողոսյանի, Սամվել Մայրապետյանի, Ալիկ Սարգսյանի, արդեն նաեւ Ռուբեն Հայրապետյանի եւ շատ շատերի նկատմամբ էլ կան հարուցված ու թմբկահարված քրեական գործեր: Մի ժամանակ էլ պարբերաբար վարույթ իրականացնող մարմինների կողմից հաղորդագրություններ էինք ստանում, որ նախկին եւ ներկա համայնքապետերի նկատմամբ է գործ հարուցվել: Ասացեք խնդրեմ, ում նկատմամբ է դատարանը որոշում կայացրել, ում մեղքն է ապացուցվել, որն էլ իր հերթին որոշակի առումով կարող է օրինակ ծառայել իշխանությունների հայտարարությունների համար առ այն որ նախկինները կոռումպացված են: Իշխանությունն ինքը պետք է շահագրգիռ լինի հանրությանը հիմնավոր ապացուցելու, որ ինքը չէր ստում՝ ասելով, թե այսինչ նախկինը կոռուպցոիներ է, մյուսը՝ թալանչի, երրորդը՝ սահմանադրական կագ տապալով, բայց դատական գործընթացների ժամանակ ճիշտ հակառակ պատկերն է երեւան հառնում, իսկ վճիռներն անհասկանալիորեն ուշանում են:

 




Քոչարյանի զոհերը

 





 

 


Անի Սահակյան

 

 



 

 

https://hayeli.am/?l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->