>

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռում, Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով հանդիպելով Գերագույն Հոգեւոր Խորհրդի մասնակիցներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսել էր հանրային կյանքի ապահոգեւորականացման մասին, որպես դրա հետեւանք քաղաքական գործընթացների դեգրադացման մասին, հայտարարելով, որ իր առաքելությունն է համարում կյանքի հոգեւորականացմանը, քաղաքականության արժեքայնացմանը նպաստելը, հակառակ դեպքում չպատկերացնելով քաղաքականության մեջ լինելու իմաստը: Նիկոլ Փաշինյանի արձագանքը անշուշտ որոշակի պատասխանի փորձ է՝ պատասխան այն մեղադրանքներին, որ այսպես ասած ընդդիմադիր տիրույթից նախկին իշխող համակարգը հնչեցնում է նրա հասցեին: Այդ մեղադրանքների իմաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նախագիծ է ազգային արժեքների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Այդ մեղադրանքները օրերս դարձյալ ուժգնացման փուլում են, կապված Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ որոշակի աժիոտաժի հետ: Ի դեպ, վարչապետի հանդիպումը Մայր Աթոռում այն օրն էր, երբ խորհրդարանում էլ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հանդիպում էր ԵԽ ներկայացուցիչների հետ, իսկ խորհրդարանի դիմաց էլ մի քանի տասնյակ մարդիկ բողոքում էին դրա «ապազգային» բնույթի դեմ: Նյութի աղբյուրը`MaxInfo.am

 




Քոչարյանի զոհերը

 





 

 


«Ապազգային բնույթի» որեւէ հիմնավոր փաստարկ ներկայացված չէ, սակայն ստեղծվում է քարոզչական մթնոլորտ: Այն կարո՞ղ է ունենալ որոշակի ազդեցություն եւ քաղաքական հետեւանք իշխանության համար: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռում հոգեւոր դասի հետ հանդիպմամբ փորձում էր կանխարգելել այդ հետեւանքը: Թե՞ հանդիպումը առնչվում էր ավելի խորքային խնդիրների, ռազմավարական հեռանկարների, պետություն-եկեղեցի հարաբերության հիմնարար, առանցքային թեմային, որը հայության համար թերեւս դարերի թեմա է, քանի որ գործնականում այդպես էլ մշակված չէ պետության ու եկեղեցու համակեցության խորքային հայեցակարգ եւ մեծ հաշվով հայ ժողովրդի պատմական ընթացքում երկու այդ կառույցների միջեւ եղել է շահերի բախում եւ լուրջ մրցակցություն, երբեմն նույնիսկ բավականին կոշտ բնույթի: Խոշոր հաշվով, եկեղեցին ուժեղ պետության մեջ տեսել է իր թուլությունը, կամ պետության թուլությունն է արտահայտվել ուժեղ եկեղեցու գոյության մեջ: ԽՍՀՄ շրջանը որոշակի «լուծում» է բերել այդ իրավիճակին, եկեղեցին միարժեք ենթարկեցնելով պետությանը՝ Խորհրդային պետությանը: Անկախության շրջանում ձեւավորվել է նոր իրողություն եւ պետություն- եկեղեցի գործարք: Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, ակնարկում է այն մասին, որ նաեւ այդ գործարքն է հանգեցրել հասարակական-քաղաքական, պետական գործընթացի դեգրադացման: Խոսելով կյանքի ապահոգեւորականացման մասին, դրա վատ հետեւանքի մասին, Նիկոլ Փաշինյանը գործնականում ակնարկում է, որ այստեղ մեծ պատասխանատվություն ունի ՀԱԵ ղեկավարությունը, որը Հայաստանում իշխող համակարգի հետ գնացել է նյութական գործարքի, մի կողմ թողնելով արժեհամակարգային, գաղափարական ասպեկտը, հավատամքի խնդիրը: Վարչապետ Փաշինյանը եկեղեցուն ըստ ամենայնի առաջարկում է խորքային խնդիրների շուրջ հայեցակարգային քննարկումների հոգեւոր, գաղափարական, արժեքային հենք՝ նյութականի փոխարեն ակնարկելով, որ եկեղեցու ղեկավարությունը պետության հետ հարաբերության գործընթացում չպետք է ունենա նյութական շահի ակնկալիք, քանի որ այդպիսով քայքայվելու, դեգրադացվելու է թե հանրությունը, թե իշխանությունը: Պատրա՞ստ է Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը նոր ոչ միայն ներհայաստանյան, այլ նաեւ նոր համաշխարհային իրողությունների պայմաններում պետության հետ նոր հարաբերության, որը կհիշեցնի ոչ թե տնտեսական գործարք, այլ արժեգաղափարական պայմանավորվածություն, հանրային, պետական-համահայկական կյանքում եկեղեցու նոր դերի սահմանմամբ, որը նաեւ բնորոշ կլինի այդ կառույցի ահռելի ներուժին: Ընդ որում, Հայ Առաքելական եկեղեցու այդ ներուժը գործնականում ունի համաշխարհային ճանաչում, բայց միեւնույն ժամանակ, ժամանակակից աշխարհում այդ հանգամանքը գործոնի վերածելու մեխանիզմը պետությունն է: 8rd.am-ում հրապարակված ցանկացած տեսանյութ վերցվում է բաց աղբյուրներից, և տեսանյութում ընթերցվածը չի բխում մեր դիրքորոշումից և անձնական կարծիքից։ Եթե կայքում առկա են տեսանյութեր, որոնք վերաբերվում են Ձեր անձին, գրեք հաղորդագրություն, և մենք կհեռացնենք այն ։ Նյութի աղբյուրը`MaxInfo.am

 

 



 

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->