>

Վարչապետի «զրույց քաղաքացու հետ» լայվի պատասխանը։

Պրո՛ն Փաշինյան, ցավում եմ, իսկապես ցավում եմ,որ այդպես եք մտածում։ Դուք գիտեք ինչ եք անում? զգուշությամբ եք մոտենում հարցին, քաղաքացու հետ զրույց եք անվանում, քաղաքացուն եք փորձում։ Պատկերացնում եմ պատճառները և խորհուրդ եմ տալիս չհանձնվել արտաքին ճնշումներին։ Հիմա ես էլ որպես արժանապատիվ քաղաքացի Ձեզ պատասխանում եմ, եթե Ձեր զրույցը ձևական բնույթ չի, ուրեմն հաստատ հաշվի կառնեք քաղաքացու կարծիքը։




Քոչարյանի զոհերը

Հայաստանը իր պատմությունով և մշակույթով աշխարհում ամենահզորներից մեկն է,եթե ոչ ամենահզորը, որ ավելի լավ հասկանաք, այսպիսի օրինակ եմ բերում։ Ինչպես որ Ռուսաստանը այսօր իր տարածքով է ամենամեծը ու որպես պետություն ամենահզորներից մեկը,այդպես էլ Հայաստանը իր պատմությունով և մշակույթով, և Դուք գոնե հենվեք այդ հզորության վրա ու դրանով աշխարհին ապացուցեք, որ մենք հզոր ենք, Դուք դրանից խուսափում եք։





Այո, մեր ուսումնական հաստատություններում պարտադիր պիտի լինի մեր պատմությունը և մեր մշակույթը,որովհետև մենք ՀԱՅ ենք, մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, մենք հզոր և շատ կարևոր պատմություն ունենք, մեր մշակույթի և պատմության համար անհաշվելի կյանքեր ենք տվել։

Այս ամենից բացի, նաև իմացած եղեք,որ Հայոց Պատմությունը միայն հայերին չի վերաբերվում, Հայոց Պատմությունը համայն աշխարհի մարդկության պատմությունն է, գիտեք ինչու? որովհետև ամբողջ աշխարհի մարդկությունը ծնունդ է ստացել հենց Հայաստանից՝ Նոյի պատմությունով, Աստվածաշնչով, ապացուցվում է դա։ Այսօր Դուք պիտի այնպես անեք, որ Հայոց Պատմությունը պարտադիր դառնա Ձեր թվարկած հզոր համալսարաններում՝ Քեմբրիջ, Օքսֆորդ և այլն,բայց դուք Ձեր երկրի բուհերում անգամ չեք ուզում այն պարտադիր թողնել։ Եթե վարչապետ դառնալուց հետո, սկսել եք վախենալ աշխարհի հզոր պետություններից և մտածում եք, որ այդ պետությունները ամեն ինչում ճիշտ են ու մենք պիտի ամեն բան անենք այնպես ինչպես նրանք, ուրեմն Դուք արդեն ձախողվում եք, խորհուրդ եմ տալիս կրկին կարդալ Աստվածաշունչ և կրկին ուսումնասիրել Հայոց Պատմություն։


Հիշե՛ք,որ աշխարհի տերերը մեկն է և Դա Աստված է։ Գնացեք Աստվածային ճշմարտությունով, ոչ թե Եվրոպայի։ Ես ցավով եմ գրում այս տողերը, ցավում եմ,որ Դուք մեր մշակույթի և պատմության մեծ ուժը օգտագործելու փոխարեն, ազատվում եք նրանից։

Ես պահանջում եմ,որ մեր պատմությունը և մեր մշակույթը պարտադիր լինի, ես պահանջում եմ,որպես հասարակ քաղաքացի,որպես բարձրագույն իշխանություն,որպես հայ։



Մեր երկիրը պիտի ամեն գնով պահի և առաջ շարժվի իր պատմությունով ու մշակույթով։

Հարգանքներով Մանուել Մանուկյան

Сообщение «Պրո՛ն Փաշինյան, ցավում եմ, իսկապես ցավում եմ,որ այդպես եք մտածում…». Մանուել Մանուկյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->