>

Ինչպես նիհարել ծիրանաչրի օգնությամբ, շատ կարճ ժամանակում։ Ծիրանաչիրը հիանալի մթերք է ինչպես նիհարելու, այնպես էլ առողջությունը պահպանելու համար: Նրանք օգնում են ոչ միայն բարձրացնել տրամադրությունը, այլև դարձնել կազմվածքն ավելի սլացիկ:

Բոլոր նրանք, ովքեր երբևէ հետևել են որևէ դիետայի գիտեն, թե ինչ է նշանակում, երբ քաղցրավենիքի ցանկություն է առաջանում, քանի որ օրգանիզմը չի ստանում գլյուկոզայի իրեն անհրաժեշտ քանակը:

Այս դեպքում առաջին հերթին տուժում է գլխուղեղը և հենց սա է պատճառը, որ դիետաների ժամանակ շատ դժվար է լինում կենտրոնանալ: Սակայն պետք չէ դադարեցնել դիետան ու վազել խանութ՝ քաղցրավենիք գնելու, քանի որ չրերը կարող են հանդես գալ որպես քաղցրավենիքի հիանալի փոխարինող:
Դիետոլոգների կարծիքով՝ նիհարելու համար ամենաօգտակար չրերից մեկը ծիրանաչիրն է:

Ծիրանաչրի օգտակար հատկությունները

Բոլոր քաղցր ուտեստները ծիրանաչրով փոխարինելու դեպքում կարելի է միևնույն ժամանակ և՛ նվազեցնել օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների քանակը, և՛ նպաստել օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավմանը:




Քոչարյանի զոհերը

Похожее изображение

 


Չրերը շատ հարուստ են կալիումով, ուստի օգնում են կարգավորել սրտանոթային համակարգի աշխատանքը։ Սակայն բացի այդ, ծիրանաչիրը պարունակում է նաև մեծ քանակությամբ միկրո և մակրոտարրեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալցիումը, երկաթը, յոդը, ցինկը, մագնեզիումը, նատրիումը, մանգանը, պղինձը, քլորը, ծծումբը և այլն:





Բացի այդ, ծիրանաչիրը հարուստ է նաև մանրաթելերով, կարոտինով ու վիտամին B-ով, ինչը թույլ կտա դիետաների դեպքում լրացնել անհրաժեշտ նյութերի պակասը և չհյուծել օրգանիզմը:

Ծիրանաչիրը պարբերաբար օգտագործելու դեպքում կարելի է կանխարգելել այնպիսի հիվանդությունների առաջացումը, ինչպիսիք են անեմիան (սակավարյունություն), արյան գերճնշումը, աթերոսկլերոզը և այլն: Բացի այդ, չորացրած ծիրանը նաև չարորակ ուռուցքների կանխարգելման հիանալի միջոց է:

Ինչպես է ծիրանաչիրը նպաստում նիհարելուն

Ծիրանաչրի առավելություններից մեկը նրա սննդարար լինել է: Այն շատ արագ սնուցում է օրգանիզմը, հագեցնում է քաղցն ու ապահովում անհրաժեշտ օգտակար նյութերով:

Չնայած, որ այն բավական շատ կալորիա է պարունակում (100 գրամում 232 կկալ), սակայն դրա կալորիականությունը միևնույն է շատ ավելի քիչ է, քան կոնֆետներինն ու թխվածքաբլիթներինը: Բացի այդ, հնարավոր չէ միանգամին մեծ քանակությամբ ծիրանաչիր ուտել:

Ծիրանաչրի բաղադրության մեծ մասը ածխաջրերն են, որոնք օրգանիզմին անհրաժեշտ էներգիա են տալիս և շատ արագ էլ ծախսվում են, իսկ ճարպեր այն գրեթե չի պարունակում:

Նրա քաղցր համը պայմանավորված է ֆրուկտոզայով ու գլյուկոզայով, որոնք չեն վնասում օրգանիզմին և խթանում են գլխուղեղի և ամբողջ օրգանիզմի աշխատանքը:

Այս չրերը նաև մեղմ միզամուղ միջոց են և ազատում են օրգանիզմն ավելորդ հեղուկներից: Նրանց բաղադրության մեջ պարունակվող մանրաթելերն օգնում են մաքրել աղիները սննդի մնացորդներից ու շլակներից, բարելավում են մարսողությունն ու նյութափոխանակությունը, ինչը նշաստում է նիհարելուն:


Սակայն հարկ է հիշել, որ չարաշահել նույնպես պետք չէ, քանի որ նրանց կալորիականությունը բավական բարձր է:

Ծիրանաչիրը կարելի է ավելացնել մրգային և բանջարեղենային աղցաններին կամ տապակել դրանցով միսն ու ձուկը:

 

Նախաճաշին վարասակի շիլային ծիրանաչիր ավելցնելով՝ կարելի է ստանալ շատ ավելի օգտակար ու համեղ նախաճաշ, որը դուր կգա նույնիսկ վարսակ չսիրողներին:

Դիետայի ընթացքում սովորաբար սննդի չափաբաժինները փոքր են լինում և ցածր կալորիականությամբ, ուստի շատ դժվար է լինում սննդի հաջորդ ընդունմանը սպասել: Այս դեպքում նույնպես կօգնի ծիրանաչիրը: Կարելի է ուտել մի քանի չորացրած ծիրան և խմել ջուր:

Սա թույլ կտա դիմանալ մինչև սննդի մյուս ընդունումը: Սակայն այս կերպ կարելի է սնվել միայն ոչ շատ խիստ դիետայի ժամանակ, երբ հազվադեպ թուլատրվում է նաև հատուկ սննդակարգից դուրս կողմնակի սնունդ:

Ավելորդ կիլոգրամներից արագ ազատվելու և օրգանիզմը կազդուրելու համար կարելի է երբեմն կազմակերպես ծիրանաչրով բեռնաթափման օրեր: Դրա համար անհրաժեշտ է լվանալ 2 բաժակ ծիրանաչիրը, դնել դրանք ջիր մեջ և թողնել ամբողջ գիշեր:

Առավոտյան հարկավոր է խմել այդ ջուրը, իսկ չրերը բաժանել 6 հավասար բաժնի և ուտել օրվա ընթացքում: Չրերը թրջելու համար կարելի է օգտագործել ինչպես հասարակ մաքուր ջուր, այնպես էլ չգազավորված հանքային ջուր կամ դեղաբույսերով թուրմեր:



Ծիրանաչրով նիհարելու մեկ այլ տարբերակ է մոնոդիետան, որը տևում է 5 օր և թույլ է տալիս ազատվել 5կգ ավելորդ քաշից: Այս դիետայի հիմնական ուտեստը ծիրանաչրի խյուսն է:

Այն պատրաստելու համար հարկավոր է 300 գրամ չիրը լվանալ, որոշ ժամանակ թրջել ջրի մեջ, այնուհետև չրերին ավելացնել կես լիտր ծիրանի հյութ և հարիչի օգնությամբ լավ խառնել, միչև դառնա համասեռ զանգված:

Ստացված զանգվածը հարկավոր է բաժանել 4 մասի և խմել օրվա ընթացքում (առավոտյան՝ անմիջապես արթնանալուն պես, ժամը 11-ին, 14-ին և 18-ին): Օրվա ընթացքում կարելի է խմել հասարակ ջուր, չգազավորված հանքային ջուր և առանց շաքարավազի կանաչ թեյ:

Այս դիետան 5 օրից ավել չպետք է տևի, քանի որ, չնայած իր օգտակար բաղադրիչներին, ծիրանաչիրը չի կարող ապահովել օգտակար նյութերի օրգանիզմին անհրաժեշտ ամբողջ քանակը:

Ավելի երկար այս դիետայով սնվելը կարող է հանգեցնել օրգանիզմի աշխատանքի խանգարման: Բացի այդ, դիետոլոգները խորհուրդ են տալիս նման դիետայից հետո ուտել սպիտակուցով հարուստ սնունդ:

Այս մթերքը կօգնի նույնիսկ չրերից «հոգնելու» դեպքում, քանի որ դրանից կարելի բազմաթիվ համեղ ու յուրահատուկ ուտեստներ պատրաստել, օրինակ ծիրանաչրով սուֆլե:

Դրա պատրաստման համար անհրաժեշտ է 50 գրամ ծիրանաչիր, 1,5 ձվի դեղնուց, 40 գրամ շաքարավազ, մի փոքր շաքարավազի փոշի և շատ քիչ կարագ: Անհրաժեշտ է չրերը լավ լվանալ, ավելացնել կես բաժակ ջուր և եփել միջին կրակի վրա մոտ 10 րոպե, որպեսզի այն փափկի:

Картинки по запросу ծիրանաչր

Այնուհետև չրերն ու ջուրը, որում այն եփվում էր, հարկավոր է անցկացնել մաղով և ստացված զանգվածին ավելացնել շաքարավազ ու եփել թույլ կրակի վրա, մինչև թանձրանա:

Այս ամենից հետո հարկավոր է հարել սպիտակուցները, դարձնել փրփուր և ավելացնել տաք զանգվածին ու լավ խառնել: Թավան պետք է յուղել կարագով, մրգային զանգվածը լցնել թավայի մեջ, վրայից ավելացնել շաքարավազի փոշին և թխել 190°С ջերմությամբ տաքացրած ջեռոցում, մինչև սուֆլեն ուռչի և մի փոքր կարմրի:

Այս աղանդերը կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: Այս բաղադրատոմսը նախատեսված է մեկ չափաբաժնի համար (120 գրամ): Մի քանի բաժին պատրաստելու համար հարկավեր է բոլոր բաղադրիչների քանակը ավելացնել: Սուֆլեի մեկ բաժնի կալորիականությունը մոտ 220 կկալ է:

Հարկ է հիշել, որ ծիրանաչիր գնելիս անհրաժեշտ է համոզվել, որ այն չորացրած է բնական ճանապարհով և չի պարունակում ոչ մի վնասակար հավելում: Չրերը պետք է ունենան շագանակագույն երանգ:

Եթե նրանք վառ գույնի են (դեղին, նարնջագույն, կարմիր), ապա ամենայն հավանականությամբ վերամշակված են որևէ քիմիական նյութով, որը թույլ է տալիս ավելի երկար պահպանել մթերքը կամ ավելի վառ համ է հաղորդում:

Բացի այդ, ծիրանաչիրը չպետք է լինի փայլուն, քանի որ դա կնշանակի, որ ծիրանները չեն չորացվել բնական ճանապարհով և վերամշակված են քիմիական նյութերով, որոնք կարող են խիստ վտանգավոր լինել և առաջացնել բազմաթիվ լուրջ առողջական խնդիրներ:

Сообщение Ինչպես նիհարել ծիրանաչրի օգնությամբ․ պարզ և հիանալի միջոց появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->