>

Ասում են, որ նրանց հետ հանդիպման ժամանակ շունն արտասվում է…




Քոչարյանի զոհերը

Մի օր մեծ գեղեցիկ շունը դարձավ անպետք…նա այլևս պետք չէր իր տերերին, ում կենդանին ամբողջ հոգով էր սիրում: Դա եղավ այն օրը, երբ բնակարանում նոր բնակիչ հայտնվեց՝ փոքրիկ նորածին երեխան: Սկզբում տերերն ուղղակի հեռու էին քշում շանը երեխայից, իսկ հետո էլ նրան…դուրս շպրտեցին:





Անցնում էին ամիսներ, իսկ շունը չէր հեռանում դռնից: Քանի որ գնալու տեղ չուներ, նա ամբողջ կյանքն այստեղ է անցկացրել: Ժամանակ առ ժամանակ դուրս էր գալիս փողոց, որ ուտելու մի բան գտնի, իսկ հետո վերադառնում էր, կծկվում և պառկում դռան առաջ գցած կտորին:

Եվ միայն երբ բացվում էր տան դուռը, շունը բարձրացնում էր գլուխը, իսկ աչքերում գրված էր. գուցե այս անգամ ներս կանչեն…


Հիմա նրա տունն այս շեմն է: Բայց նախկին տերերը նույնիսկ չեն նայում նրա վրա: Իսկ եթե նույնիսկ նայեն, ապա միայն նրա համար, որ գոռան և նորից դուրս քշեն:

Այդ պահերին շունն արտասվում է…



Հ.Գ. ուզում ենք հայտնել, որ շունն արդեն տուն է գտել: Նա այժմ ապրում է գյուղում, ունի շատ սիրող ընտանիք: Ուզում ենք հավատալ, որ Ռեկկի մոտ ամեն ինչ լավ կլինի:

Նյութը հրապարակման պատրաստեց  havesovinfon

Сообщение Այս շունն արդեն մի տարի ապրում է դռան շեմի մոտ…պատճառն ուղղակի սարսափելի է появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->