>

Իմացեք այս փաստերի մասին, նախքան կոսմետոլոգի մոտ գնալն ու թարթիչների լիցքի պրոցեդուրան կատարելը։

Картинки по запросу 5 фактов об нарощенных ресницах, о которых нужно узнать до проведения процедуры

Ալերգիա




Քոչարյանի զոհերը

Պետք է հիշել, որ արհեստական թարթիչներն ամրացվում են բնականներին հատուկ սոսինձի օգնությամբ։ Ուշադիր կարդացեք սոսինձի բաղադրությունը։ Եթե զգացիք քոր, ձեր աչքերը կարմրեցին կամ արցունքներ եկան, դուք սկսեցիք հաճախ փռշտալ, ապա, հավանաբար, ձեզ մոտ առկա է ալերգիա, որն առաջանում է սոսինձից։


Ինֆեկցիա





Արհեստական թարթիչների վրա կարող են լինել բակտերիաներ և վիրուսներ, որոնք կներթափանցեն ձեր աչքերի մեջ հենց պրոցեդուրան կատարելու ժամանակ։ Բակտերիաների ներթափանցման ռեակցիան նման է ալերգիայի ախտանիշներին․ կարմրություն, քոր, արցունքներ։

Եթե զգացիք, որ ձեր աչքերի հետ մի բան այն չէ, ապա ապահովության համար անհապաղ դիմեք բժիշկի։ Բակտերիաները կարող են հանգեցնել շատ լուրջ հետևանքների։

Մազերի ֆոլիկուլի վնասում


Արհետսական թարթիչները մեծ ծանրաբեռնվածություն են ստեղծում ձեր բնական թարթիչների համար։ Դա կարող է հանգեցնել դրանց թափվելուն։

Վնաս՝ բնական թարթիչներին



Եթե կատարում եք թարթիչների արհեստական երկարացման պորցեդուրա, ապա կա մեծ ռիսկ, որ կվնասվեն ձեր բնական թարթիչները։ Սոսինձն ու քիմիական նյութերը, որի միջոցով ամրացվում են արհեստական թարթիչները, կարող են բնականների թափվելու պատճառ դառնալ։ Նաև կարող է փոխվել բնական թարթիչների գույնն ու որակը։

Էֆեկտ՝ արհեստական թարթիչները հանելուց հետո

Հենց հանեք արհեստական թարթիչները, նայեք հայելու մեջ։ Ձեզ կթվա, որ գունատ և վատ տեսք ունեք։ Կցանկանաք կրկին վերադառնալ սրահ։

Իհարկե, որոշումը ձերն է, բայց մտածեք մի քանի անգամ, նախքան կգնաք գեղեցկության սրահ։ Գուցե ժամանակն է բնական թարթիչների խնամքով զբաղվելու համար։

Картинки по запросу 5 фактов об нарощенных ресницах, о которых нужно узнать до проведения процедуры

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Сообщение 5 փաստ՝ թարթիչների լիցքի վերաբերյալ․ այս ինֆորմացիան պարտադիր պիտի իմանաք՝ մինչ տվյալ պրոցեդուրան կատարելը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->