>

«Խիստ անհանգստացած ենք». Լավրով

Քոչարյանի զոհերը

«Իրանական միջուկային գործարքի շուրջ տագնապալի իրադրությունն ստեղծվել է այն բանի պատճառով, որ ԱՄՆ-ը ոչ միայն հրաժարվել է իր պարտավորություններից, այլեւ պահանջում է, որ դա անեն մյուս մասնակիցները: Մենք խիստ անհանգստացած ենք   եւ այդ տագնապն առաջացել է ո՛չ այսօր եւ ո՛չ էլ երեկ, այլ անցյալ տարվա մայիսին, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց այդ պայմանավորվածությունից դուրս գալու մասին»,-ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով նոյեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում։

«ԱՄՆ-ը ոչ միայն չեղյալ հայտարարեց իր սեփական պարտավորությունները, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, այլեւ պատժի սպառնալիքներով, պատժամիջոցների ճանապարհով արգելեց աշխարհի մյուս երկրներին՝ կատարելու իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ),-շարունակել է Լավրովը:-Դրանով իսկ Վաշինգտոնը, եւ դա է խնդրի արմատը, բոլորից պահանջեց, որ նրանք ոչինչ չանեն այն ամենից, ինչը բաժին է հասնում Իրանին ԳՀՀԾ-ին համապատասխան: Իրանից պահանջում են առանց բացառության կատարել ամենը, իսկ ի պատասխան ոչինչ չեն տալիս», հաղորդել է ՏԱՍՍ

https://hayeli.am/?l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->