>

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ին հավանություն էր տվել ՀՀ 2019 թ. բյուջեի նախագծին, որով նախատեսվում է պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացնել 311 մլրդ 868 մլն դրամ: Պաշտպանական բյուջեից ռազմական պաշտպանությանը կուղղվի 300 մլրդ 437 մլն դրամ: Այս մասին նշված է բյուջեի նախագծում: Նախագիծը Ազգային ժողովում հաստատվել է։

 

 




Քոչարյանի զոհերը

 


 





2019 թվականի բյուջեի նախագծով պաշտպանական բյուջեն ամերիկյան դոլարով կազմում է ավելի քան 640 մլն: Ընթացիկ տարվա բյուջեի համեմատ, որը կազմում է 247,8 մլրդ դրամ, 2019 թվականի ռազմական բյուջեն աճել է շուրջ 60 մլրդ-ով դրամով: Իսկ 2017-ի բյուջեի համեմատ, որը 209,8 մլրդ դրամ էր, 2018 թվականի ռազմական բյուջեն ավելացել էր ավելի քան 38 մլրդ դրամով (18,15%):

 

 

 


 

Այս տարի պաշտպանության ոլորտի որոշ ծախսերի համար նշված գումարներ հատկացվել են այլ կառույցների՝ տարածքային կառավարման նախարարությանը, ԱԱԾ-ին և ԱԳՆ-ին։ ՌԴ-ից երկրորդ վարկի հաշվին արտադրանքի անհրաժեշտ ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկայով ապահովում:

նցյալ ամիս Ադրբեջանի ֆինանսների նախարարությունն էլ հրապարակեց 2020-ի բյուջեի նախագիծը, որից պարզ է դառնում, որ երկրի պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսված ծախսերն աճել են. պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսվում է տրամադրել մոտ 2,3 մլրդ դոլարին համարժեք մանաթ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ մոտ 21%-ով ավելին է։
Իհարկե, հայտնի է, որ պաշտպանական ծախսերի ավելացումն Ադրբեջանում կրում է, ըստ էության, սիստեմատիկ բնույթ: Ամեն տարի հրապարակվում է բյուջեի նախագիծը, պարզվում է, որ տարբեր ոլորտին վերաբերող ծախսերն Ադրբեջանում ավելանում են:



Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ մեծացումը 21%-ով ավելացումը իր մեջ էական վտանգներ է պարունակում: Որովհետև պատերազմի վերսկսման վտանգին զուգահեռ դա ունի նաև հոգեբանական բնույթ, և ուժի դիրքերից հանդես գալու հստակ միտում:
Հայկական կողմը ռազմական բյուջեի մեծացմամբ ու արդիականացման աշխատանքներով պետք է հստակեցնի մեր առաջնահերթությունները, եթե ունենք հակառակորդ, որի զինվում է ամեն տարի ավելի ու ավելի:

Մարտունակ բանակ ունենալը այլ բան է, բայց նույնքան կարևոր է հասկանալ, թե հակառակորդի հաշվարկները, ընդ որում, ոչ միայն ճակատում, այլև դիվանագիտական դաշտում, ինչ նպատակներ ունեն և ինչպես են ազդելու բանակցային գործընթացի վրա:

 

Թամար Բագրատունի

https://hayeli.am/?l=am

 

 

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->