>

Հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության իմ գիտելիքները ես ստացել եմ դպրոցում։ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում իմ ուսանելու տարիներին այս առարկաներից ոչ մեկը չէր դասավանդվում և դրա կարիքն էլ չկար որովհետև իմ համակուրսեցիների մեծամասնությունը շատ գրագետ երիտասարդներ էին։
Դա հետո էր որ դպրոցները կորցրեցին ուսուցման լավագույն հատկանիշները և մի կերպ այդ կորուստը իբր թե լրացնելու համար բուհերի տեխնիակական մասնագիտացման ֆակուլտետներում մտցրեցին այդ արարկաները։
Ժողովուրդ ջան ձեզանից շատ շատերն են կարդում իմ գրառումները։ Ի՞նչ եք կարծում ես հայոց լեզվին վա՞տ եմ տիրապետում, հայ գրականությունը վա՞տ գիտեմ այն դեպքում երբ հատ ու կենտ բացառություններով հանդերձ համարյա այն ամբողջովին կարդացել եմ, թե՞ կաղում եմ հայոց պատմությունից։
Թարգեք Արայիկ Հարույունյանի միսը ուտելը։ Դա դիտմամբ հրահրում են նախկինների վճարովի մանկլավիկները երկրում քաղաքական անկայունություն ստեղծելու նպատակով։
Ուռա հայրենասիրությունը, թթված ու ծայրահեղ ավանդապաշտությունը, ազգայնամոլական զանազան դրսևորումները այդ թափթփուկներին հարազատ հնարքներն են որոնք շահարկելով փորձում են նախկիններին ետ բերել։ Չեն հաջողելու։ Չտրվեք դրանց այդ սադրանքներին։ Ձեր հույսը կապեք ձեր առողջ բանականության հետ և մի ենթարկվեք այդ տականքների բարբաջանքների ազդեցությանը։


 








Քոչարյանի զոհերը

 


 



http://armenia-usa.site/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->