>

Նման կարծիք է հայտնել Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակելով է իր հարցազրույցը
Համոզված եմ, որ մեր երկիրը վտանգված է: Ավելի վտանգված է, քան 1991-1994 թվականերին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած հարցազրույցում նշել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

Նրա խոսքով՝ ըստ նրա տեղեկության ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների 10 հազարից ավելի հոսք է սկսվելու, եթե Հայաստանում շարունակեն հանդուրժել նրանց: «Ավելի մեծ վտանգ է սպառնում հնդիկների անձնագրերով Հայաստան ներթափանցողների պրոյեկտից: Իմ տեղեկությամբ՝ դրանք մահմեդական, մուսուլման, իսլամը ընդունած մարդիկ են, որոնց թիվը 30,000 է հասնելու»,- ասել նա:

սօր ասում են, որ նրանք այստեղ օրական 3000-4000 դրամով աշխատում են, սակայն նրանք գումար ունեն և նրանց ընտանիքները ֆինանսապես ապահովված են: Կգա ժամանակ, բոլորդ կհամոզվեք, որ այդպես է»,- նշել է Վիտալի Բալասանյանը:




Քոչարյանի զոհերը

Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը նաև ասել է, որ երկու խողովակ կա, որից մեկի միջոցով Հայաստան են գալիս ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, իսկ մյուսից՝ մահմեդականները, մուսուլմանները, իսլամիստները: «Ես չեմ կարող ասել՝ պաշտոնական տվյալները թաքցնում են դրանք, թե չեն թաքցնում, բայց հաստատ 15,000-ից անցնում են: Իշխանությունների վարած քաղաքականությունը շատ վտանգավոր է»,- հավելեց Բալասանյանը:





Նա նաև վստահ է, որ ապագայում  նույն պրոյեկտը կարող է փողոցներ փակել, ահաբեկչություններ անել կամ այն ինչ կատարվեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ, կարող է կրկնվել՝ որպես մի մեծ ծրագրի մաս:

«Կոչ եմ անում և անձամբ պատրաստ եմ լինել առաջին շարքերում և քշել բոլոր ԼԳԲՏ-ներին, քշել բոլոր հնդիկ ներկայացողներին: Հիմա իշխանություններին պետք է պարտադրել՝ րոպե առաջ որոշում կայացնել և այդ մարդկանց ուղարկեն այնտեղ, որտեղից եկել են»,- ասաց նա և հավելեց, որ բոլոր այն խմբերը, որոնք ֆինանսավորվում են դրսից, ԱԱԾ-ն Կենտրոնական բանկի  միջոցով պետք բոլորի հաշվեհամարները սառեցնի:


«1991-1994 թվականներին, երբ մեր տարածքներից շատերը գտնվում էին Ադրբեջանի զինված ուժերի ենթակայության տակ, անկեղծ ասած ես այդ ժամանակ չեմ մտահոգվել: Ես հիմա եմ մտահոգված, որ երկու հայկական հանրապետությունները տանում են կործանման»,- ասաց նա:

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ ազգի կերպարը հիմա Նիկոլ Փաշինյանն է կյանքի կոչում և չի բացառվում ապագայում Փաշինյանին հեռացնեն: «Ինքը «պրարաբն» է, պետք է այդ թակարդը ջարդել»- ամփոփեց նա:

 



 

 

 

https://www.live24.am/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->