>

Մարտի 1-ի բոլոր գործերը քննվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և մենք ունենալու ենք խնդիր. Գևորգ Կոստանյան

 

 

Այսօր, ավելի քան երբևէ, քրեական արդարադատությունն իրականացվում է հրապարակային: Եվ հատուկ քննչական ծառայությունը և դատախազությունը, այնպիսի երկար հաղորդագրությւուններ են տարածում` բոլոր փաստերն ու հանգամանքները նշելով, որ դա տալիս է լայն տեղեկատվություն: Նախաքննության ընթացքում լրատվամիջոցներով անգամ ցուցմունքներն են հրապարակվում: Նման բանի ես չեմ հանդիպել նախկինում: «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:




Քոչարյանի զոհերը

Նախաքնննությունը հիմնվում է մեկ կամ երկու անձի ցուցմունքի վրա, և այստեղ Կոստանյանը խնդիր է տեսնում. «Ցուցմունքը ապացույցներից մեկն է: Համաշխարհային քրեական արդարադատության դինամիկան գնացել է նրան, որ միայն ցուցմունքի վրա` եթե անգամ 10 ցուցմունք լինի, քրեական պատասխանատվության չեն ենթարկում, որովհետև ցուցմունքը մեկ անձի սուբյեկտիվ ընկալումն է: Հետևաբար երբ այդ անձը որոշեց ցուցմունքը փոխել` հիշեց ինչ-որ նոր բան, կամ ուղղակի փոխեց, ամբողջ գործը քանդվում է: Երբ առանձին մեղադրանք առաջադրելիս հիմնվում ես մեկ անձի կամ մի քանի անձի ցուցմունքների վրա, պետք է նկատի ունենաս` հենց այդ ցուցմունքները փոխվեցին, ամբողջ գործի ճակատագիրը կարող է հակառակ ուղղությամբ գնալ: Մենք նաև բազմիցս ականատես ենք եղել, երբ մարդը փոխում է իր ցուցմունքը` ասելով` ես էսպես չեմ ասել, էնպես եմ ասել, կամ որ ասել եմ` այլ բան եմ նկատի ունեցել, կամ ինձ ստիպել են, համոզել են….»,- նշել է Գևորգ Կոստանյանը` ընդգծելով, որ չի կարելի քրեական արդարադատությունը կառուցել ցուցմունքի հիման վրա` առավել ևս, որ ցուցմունքները կարող են նաև սուտ լինել:


 





 

 

 

Վտանգն, ըստ Կոստանյանի, կայանում է նրանում, որ այսօրվա իրավական պրակտիկակում անգամ ակնհայտ սուտ ցուցմունք տալու դեպքում պատասխանատվության չեն ենթարկում: «Ըստ մեր օրենսդրության` անձը կարող է Ձեր դեմ ցուցմունք տալ, որի հիման վրա գործ հարուցվի, մեղադրանք առաջադրվի, այդ գործը քննվի, գնա դատարան, հասնի առաջին ատյան, վերաքննիչ, և այդ ցուցմունք տվողը պնդի` ասելով` պնդում եմ իմ ցուցմունքը: Մինչև այն պահը, երբ որ Վճռաբեկ դատարանը մտնում է խորհրդակցական սենյակ` անձն իրավունք ունի հրաժարվել ցուցմունքից, և այդ դեպքում սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթակա չէ: Այսինքն, օրինակ, դատավարությունը կարող է տևել մի քանի տարի, այդ ընթացքում մարդը կգտնվի անազատության մեջ, հետո վերջում ցուցմունք տվողն ասի` ներողություն, սխալվել եմ, և դրա համար որևէ պատասխանտվություն չկրի, իսկ Դուք տարիներով խնդիրների մեջ գտնվեք, ազատությունից զրկվեք»,- նշել է Կոստանյանը` հավելելով, որ քրեական գործը չի կարելի կառուցել միայն ցուցմունքի վրա:


 

 

 

 



Նախկին գլխավոր դատախազի համոզմամբ` Մարտի 1-ի գործի շրջանակում քննվող բոլոր գործերը քննության առարկա են դառնալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում. «Տեսնելով քննության ընթացքը, ապացույցները, դատավարական կանոնների և սկզբունքների պահպանումը` վստահեցնում եմ, որ եվրոպական դատարանում ունենալու ենք բազմաթիվ խախտման փաստի ճանաչումներ: Եվրոպական դատարանի հետ աշխատած ցանկացած անձ գիտի, որ ՄԻԵԴ-ի վճիռները նախադեպային են: Այսինքն` հիշելով թե ինչ նախադեպեր կան, կարելի է վստահաբար ասել, թե այս կամ այն գործով խախտում ճանաչվելու է, թե չի ճանաչվելու: Ես համոզված եմ, որ Մարտի 1-ի բոլոր գործերով անվերապահորեն ճանաչվելու են խախտումներ: Խախտման փաստի ճանաչումից հետո բյուջեից կտրվեն հատուցումներ, բայց հարցը դրանով չի ավարտվի: Խախտման փաստի արձանագրումը հիմք է հանդիսանում, որպեսզի քրեական գործերը երկրի ներսում վերաբացվեն»,- ասել է նախկին գլխավոր դատախազը:

յսինքն` այս գործերն անընդհատ լինելու են շրջապտույտի մեջ` չհաշված երկրի հեղինակության կրած վնասը: Ընդ որում, գործերը վերաբացում են Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի հսկողության տակ: Այս առումով Գևորգ Կոստանյանը հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն այն մասին, որ Եվրոպական դատարանի որոշմամբ` գործերի վերաբացման դեպքում բոլորը` քննիչ, դատավոր, դատախազ, ենթարկվելու են պատասխանատվության:
Կոստանյանը հիշեցրել է, որ տարիներով խոսվում է կալանքի` որպես խափանման միջոցի ընտրության անթույլատրելիության մասին: Սակայն այսօր Հայաստանում կալանքը բազմաթիվ գործերով, այդ թվում նաև երկրորդ նախագահ Ռոբերը Քոչարյանի գործով չի իրականացվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներով: «Քոչարյանի դեպքում` կալանքի մասն ինքնին` անկախ գործի հետագա ելքից, անվերապահորեն հագեցնելու է խախտման փաստի ճանաչման: Ես սա ասում եմ ոչ թե որպես կանխատեսում, այլ ելնելով Եվրոպական դատարանի տասնամյակների պրակտիկայի ուսումնասիրությունից: Գրքեր կան դրա մասին, կաննոններ և նորմեր կան: Այն ամենի համար, ինչ այսօրն կատարվում է, միևնույնն է` մի օր պատասխան ենք տալու բոլորս` և’ երկիրը, և’ կոնկրետ անձինք»,- նշել է Կոստանյանը:

Նրա խոսքով` Մարտի 1-ի գործի շրջանակում և’ Ռոբերտ Քոչարյանի, և’ Սեյրան Օհանյանի, և’ մյուսների գործերով իրավական սկզբունքներն այնպես են խախտվել, որ երբ այս գործը մտնի ՄԻԵԴ, մենք լրջագույն խնդիր ենք ունենալու: Կոստանյանը, հետևելով գործի ընթացքին, փաստում է, որ պաշտպանական կողմի փաստարկները չեն հերքվում մեղադրողի կողմից:

 

 

 

https://hayeli.am/?l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->