>

Թաիլանդում 17-ամյա Փիյավատ Հարիկուն ամբողջ գիշեր համակարգչային խաղ է խաղացել




Քոչարյանի զոհերը

ու մահացել գլխուղեղի կաթվածից, գրում է Daily Mail-ը: Տղայի ծնողների խոսքով՝ դեռահասը դպրոցական արձակուրդների ընթացքում գիշերները լուսացնում էր համակարգչային խաղեր խաղալով, հրաժարվում էր ուտել և իրենք ստիպված էին լինում սնունդ երեխայի սենյակ տանել:





Նրանց պնդմամբ՝ երեխային կանգնեցնելու իրենց ջանքերը զուր են եղել:Փիյավատի հայրը՝ Ջարանվիտը, երկուշաբթի առավոտյան մտել է որդու սենյակ և նրան համակարգչի առջև մահացած է հայտնաբերել:Հաղորդվում է, որ երեկ իրականացված բժշկական


փորձաքննությունը ցույց է տվել, որ անչափահասը մահացել է գլխուղեղի կաթվածից, որը վրա է հասել ամբողջ գիշեր համակարգչային խաղեր խաղալու հետևանքով:Տղայի հայրն ընդունել է, որ որդին խաղամոլ էր և մյուս ծնողներին հորդորել է չկրկնել իրենց սխալն ու թույլ տալ երեխաներին խաղամոլ դառնալ: «Որդիս խելացի էր և դպրոցում բարձր առաջադիմություն



էր ցուցաբերում, բայց նա համակարգչային խաղերից կախվածություն ուներ»,- ասում է տղայի հայրը և հավելում. «Ցանկանում եմ, որ որդուս մահն օրինակ և նախազգուշացում լինի այն բոլոր ծնողներին, որոնց երեխաները նույնպես խաղերից կախվածություն ունեն»:

Աղբյուր՝ blognews.am

Сообщение Նախազգուշացում լինի այն բոլոր ծնողներին, որոնց երեխաները նույնպես խաղերից կախվածություն ունեն появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->