>

Ընդդիմադիր աշխատող Նիկոլ Փաշինյանն էժանագին միավորներ էր հավաքում և աղքատներից աղի արտասուք քամում Ռոբերտ Քոչարյանի դեմ «մուտիլովկաներ» անելով ու ստեր տարածելով։

Այդ «մուտիլովկաների» ու ստերի թոփ տասնյակում առաջին տեղն էր գրավում 2–րդ նախագահին վերագրվող 4 միլիարդ դոլարը։ Ասվում էր, որ նա, իբր, այդ գումարներն աշխատել է, մասնավորապես, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ու «Սպայկա» ընկերությունների սեփականատեր լինելով։

Հիմա դատարանն էլ է Նիկոլի դռան տակ վնգստում, դատախազությունն էլ, ՀՔԾ–ն էլ։ Դե թող ապացուցի 4 միլիարդի բլեֆը։




Քոչարյանի զոհերը

Նիկոլին կից «Սիվիլնեթ» կայքում իշխանություններն օրերս մի նյութ տեղադրեցին, ըստ որի՝ Քաջարանի պղնձամոլիբդենայինի սեփականատերերի մեջ չի եղել և չկա Ռոբերտ Քոչարյանը։





Դրանից առաջ բոլորը տեսան նաև, որ «Սպայկա» ընկերությունը Քոչարյանի հետ կապելը նույնպես ստոր բլեֆ է եղել։ Ինչպես և բլեֆ էին բանկերի, օդանավակայանի ու մյուս բաների մասին նիկոլությունները։

Նիկոլ Փաշինյանն այնքան էր կրկնել իրեն կողքից հրամցվող 4–միլիարդանոց բլեֆը, որ վերջում անկեղծորեն հավատացել էր դրան։


Ասում են, որ նա վարչապետ դառնալուն պես հրահանգել է ստուգումներ սկսել մոլիբդենայինում ու «Սպայկայում» գտնելու համար Քոչարյանի փայերը։ Որքան մեծ է եղել նրա զարմանքն ու զայրույթը, երբ զեկուցել են, որ նման բան չկա։

Ասում են նաև, որ Նիկոլը չի հավատացել ու իրեն պատեպատ է տվել, թե բա ինչ ուզում է լինի, գտեք Քոչարյանի 4 միլիարդը։ Ու երբ նրան կից ՀՔԾ–ն ու դատախազությունը չեն կարողացել ապացուցել 4–միլիարդանոց բլեֆը՝ գտել են մի հաստիքային կաշառատու աշխատող Սիլվայի, որպեսզի սա հայտարարի գոնե միլիոնների մասին, բայց դա էլ չստացվեց։

Այսքանից հետո Փաշինյանը ներողություն կխնդրի՞ հայ ժողովրդից ու անձամբ Ռոբերտ Քոչարյանից, այն բանի համար, որ տարիներ շարունակ ստել է։ Այդ հարցին անդրադարձավ նաև 2–րդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։



Բայց դե Նիկոլը հազիվ թե մեղայականով հանդես գա։ Նա ո՞ր մի ստի համար է հետագայում ամաչել ու ներողություն խնդրել։

7or.am

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.։ 2008–ի մարտի 1–ի պահով Քոչարյանին մեղսագրվողը նույնքան բլեֆ է, որքան մոլիբդենի կամ «Սպայկայի» թեման։ Դրա համար էլ տարատեսակ այլ թեմաներ են գցում շրջանառության մեջ, քանզի «Մարտի 1»–ի գործն արդեն փուչիկի պես պայթել է։ 4 միլիարդի հեքիաթն էլ։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->