>

Դատարանի որոշումն ինձ համար սպասելի էր, շուտվանից պարզ էր, որ դատավոր Աննա Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է։ Այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ հորը գրավի դիմաց ազատ չարձակելու որոշումը որակելով ապօրինի։


Լեւոն Քոչարյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում իրենց ընտանիքի հետ կապված ստեր են տարածվել․








Քոչարյանի զոհերը

«Ինչ հիմարություն, ինչ սուտ, ինչ ստոր բան ասես գրվել է, մամուլի գրածը համարել ճշմարտության ատյան՝ սխալ է»,- ասաց նա՝ հարց հնչեցնելով, թե ո՞վ է պատասխան տալու, իր խոսքով, այն ստի ու կեղծիքի համար, որը տարածվել է իրենց ընտանիքի մասին․

«Ինչ-որ մեկը պիտի՞ լինի, թե՞ չէ, մինչեւ հիմա ինչքան հիմարություն կա, մարդիկ դրան են հավատում»։


Հարցին, թե ինչո՞ւ ժամանակին չեն արձագանքել այդ տեղեկություններին, Քոչարյանն ասաց, որ չեն մտածել, թե նման կարգի սուտն ու կեղծիքը կարող է մտնել մարդկանց մեջ, իսկ հիմա տեսնում են, որ այդ ամենն արմատացել է, իր կեղտոտ գործն արել է․



«Մտաբերեցի «Սիվիլնեթ»-ի մի հոդված, որը շատ լավ ցույց է տալիս, թե ինչպես մենք կապ չունենք Զանգեզուրի ՊՄՁ-ի հետ, որի հետ մեզ տարիներ շարունակ կապել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Քոչարյանը՝ հիշատակելով հոդվածը, որտեղ ներկայացվում են ՊՄՁ-ի բաժնետերերը։

http://live.haytime.ru/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->