>

Ուշքի եկե՛ք, զրօ տոկոս խփած ու մերժված նախագահներ. Մի պղծեք Արցախցու լուսավոր ու արժանապատիվ գալիքը. Ձեր դեմ է 10 միլիոն հայ և մի փորձեք լավ տղա խաղալ, հայրմեր կարդացեք և աղոթեք

ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՌՈԲԵՐԴ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ և ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

 

 

 




Քոչարյանի զոհերը

 

Պարոնա՛յք նախկին նախագահներ, Մոսկովյան Հայ մտավորականութունը՛ ուշադիր հետևելով Ձեր ինքնապաշտպանման բնազդից բխող , հուսահատ բայց նենգ, հակահայկական և հակապետական քայլերին, հարկ է համարում Ձեզ զգուշացնել ևս վերջին անգամ սթափեցման կոչով։


Խորին զղջումի ցավով ենք նշում, որ մեր հայ ազգի իրական պատմական անցյալում, 20 տարի շարունակ ունեցել ենք Ձեզ նման անձինք պետության նախագահի պաշտոնում։





 

 

 

 

Համարում ենք անօգուտ խոսել անցյալից, երբ Ձեր չարության ողջ Ռեսուրսները ուղղել եք մեր պետության պետականության դեմ։ Մենք անզեն աչքերով ականատես ենք եղել անցած հետհեղափոխական մեկ տարվա ընթացքում, Ձեր չարագործություններին և ուղղորդված չարախոսություններին, որոնք ուղղված էին նոր և լեգիտիմ իշխանության փլուզմանը։

Այս մասին կարդում ենք Գրիգոր Քեթցյանի Ֆեյսբուքյան էջում:


 

 

 

Ուշքի եկե՛ք , զրօ տոկոս խփած ու մերժված նախագահներ, Ձեր ստամոքսների անկուշտ և բնազդային սովաչափիչով մի չափեք մեր ազգային և պետական շահերը։ Սթափվեք և Ձեր վարձկան բնավորությամբ մի փչացրեք հայ երիտասարդներին, դարձնելով նրանց անինք կամակատարներ։
Արցախյան չակերտավոր հերոսներ, Ձեր ներկայիս գործելաոճը անկյունում սեղմված գող կատվի շարժումների է նման։

Դո՛ւք դարձել եք այնքան չար ու կանխատեսելի, որ անհնար է Ձեզ չհիշեցնել, հեռու մնացեք Արցախի ներքաղաքական, հասարակական, մութ տնտեսական բաժնետիրական գործընթացներից։ Մի փորձեք լավ տղա ձևանալ։ Տղաներ հասկացեք, Դուք Արցախյան ազատատենչ ու ազնիվ ժողովրդին պետք չեք, Ձեր ֆեոդալական գործելաոճը իրեն սպառել է մեկ տարուց առաջ և Ձեր յուրաքանչյուր փորձ Արցախում վերարտադրվել և քաղաքականապես Հարություն առնելը բացառվում է։ Մի պղծեք Արցախցու լուսավոր ու արժանապատիվ գալիքը։ Նորից ենք շեշտում Արցախից հեռու մնացեք,, անչափ հեռու։

 

 

 



 

Ինչ վերաբերվում է Ձեր իսկ ձեռքերով սարքած վերջին հենարանին, խայտառակ դատական համակարգին ապա իմացեք, որ այն արագ փոփոխվելու է, լավ կանեք դուք էլ ինքնավեթթինգվեք… Այս անգամ քան մեկ տարի առաջ մենք ձեզ չենք հուշի , այլ ինքներդ ուշքի եկեք։ Հարգելի անցյալներ, փնթի է Ձեր վարքագծային ձեռագիրը՛ , անհագ է Ձեր արյան ծարավը։ Մի արեք այն, ինչը դարեդար չի ներվելու ։ Մի հրահրեք փողոցային արյունահեղություններ։ Ձեր ոչ ադեկվադներին հայկական տարազ հագցրեք և թույլ տվեք զինաթափվել և ինտեգրվել նորմալ քաղաքացիական կյանք։ Հասկացեք աշխարհում չկա ուժ, որը խանգարի ժողովրդի հեղափոխական հաղթանակի՛ սպասվելիք վերջնապատկերին։ Ձեր վարձկաններին լռեցրեք, հասարակական լյուստրացիաով բացահայտված չար համակիրներիտ արձակեք տներով։

 

 

 

Հասկացեք վերջապես , Ձեր դեմ է 10 միլիոն հայ և մի փորձեք լավ տղա խաղալ, հայրմեր կարդացեք և աղոթեք, երկար աղոթեք։ Մեր մեկ տարի առաջ Ձեզ հղած նամակը շատ բարի և լավատեսական էր։ Լրջացեք, Լրջացրեք , խոստովանեք և աղոթեք Ձեր համար։ Դուք նման եք ոչ հմուտ պատշարի, ով շաղախից ցեմենտ գողանալիս միշտ իմացել է, որ մի օր առանց ցեմենտ շարված պատը փլվելու է։ Ձեր գլխի փրկագինը՛ Ձեր գողունի վերադարձն է պետական գանձարան։ Հաղթանակած հեղափոխության դրամաբանական օրենքները՛ վեր են ձեր «գողական » օրենքներից…

Մոսկվայի հայ մտավորականների հիսունհինգ անձանցից։

 

 

 

Ուշքի եկե՛ք, զրօ տոկոս խփած ու մերժված նախագահներ. Մի պղծեք Արցախցու լուսավոր ու արժանապատիվ գալիքը. Ձեր դեմ է 10 միլիոն հայ և մի փորձեք լավ տղա խաղալ, հայրմեր կարդացեք և աղոթեք

Ուշքի եկե՛ք, զրօ տոկոս խփած ու մերժված նախագահներ. Մի պղծեք Արցախցու լուսավոր ու արժանապատիվ գալիքը. Ձեր դեմ է 10 միլիոն հայ և մի փորձեք լավ տղա խաղալ, հայրմեր … Читать далееՈւշքի եկե՛ք, զրօ տոկոս խփած ու մերժված նախագահներ. Մի պղծեք Արցախցու լուսավոր ու արժանապատիվ գալիքը. Ձեր դեմ է 10 միլիոն հայ և մի փորձեք լավ տղա խաղալ, հայրմեր կարդացեք և աղոթեք

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->