>

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

 

 

 




Քոչարյանի զոհերը

Շատ հարգելի լրագրողներ (նաեւ՝ ԵՊՀ-ն ավարտած), ակնհայտ է, որ նախկինների օրոք ՀՀԿ-ական հայտնի թամաշայից հետո կիսաձայն խոսող ԲՀԿ շեֆ Գագիկ Ծառուկյանը հեղափոխությունից հետո իր պահած առյուծներից մեկին կուլ է տվել, ու նրա «թուրն» սկսել է աջուձախ կտրել, եւ ամեն առիթով վիրավորում է հատկապես ձեզ՝ լրագրողներիդ։


 

 





 

 

Էդ ինչ դարակազմիկ մտքեր է հայտնում (եթե ենթադրենք մի պահ, որ ասվածի մեջ միտք կա), որ էդպես շուրջը հավաքվում եք ու էնքան էլ լուրջ-լուրջ եք հարցեր տալիս, մարդ չգիտի՝ խնդա, թե լա։

Լավ, էդքան դժվա՞ր է բոյկոտելն էդ մարդուն։

Բոյկոտեք էլի՛։


Թող մնա Գեւորգի հույսին։»

 

 

 

 

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում վերջիններիցս մեկից հետաքրքրվել է, թե ինչ կրթություն ունի, լրագրողը պատասխանել է, որ ավարտել է ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ինչին ի պատասխան Գագիկ Ծառուկյանն ասել է, թե «ԵՊՀ-ն ավարտածը լարագրող ինչ գործ ունի»։



Տեսանյութը դիտեք ստորև․

 

 

 

 

 

 

 

 

http://live.haytime.ru/

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->