>

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր ՀՀ-ում սակավագիտության և բացամտության պայքար է տեղի ունենում։

«Մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր են ներշնչում, օգտվում մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ են շրջանառության մեջ դնում։ Եթե որևէ մեկին թվում է՝ մեզ դրանով պիտի վախեցնեն, իրենք սխալվում են, որովհետև նախ` իրենք հանրությանը որևէ բան ներշնչելու շանս չունեն, որովհետև իրենք հանրության կողմից մերժված են և լուսանցք են մղված ու այնտեղից երբեք դուրս չեն գալու։ Շատ կարևոր է, որ այս պրոցեսի ընթացքում մենք բոլորս` նախարարությունները, պաշտոնյաները, հանրության հետ լինենք մշտական երկխոսության մեջ»:

 




Քոչարյանի զոհերը

 





 

Վարչապետը շեշտեց, որ շատ դեպքերում նաև իրենց մեղքով հանրությունը գուցե ամենայն մանրամասնությամբ չընկալի, թե ինչ են անում և ինչի համար: Նշեց՝ երկխոսություններից չպետք է հոգնել:

«Մենք պետք է ապահովենք, որ թյուրըմբռնումներ, թերտեղեկացվածություններ մեր գործունեության վերաբերյալ չլինի։ Մարդիկ պետք է տեսնեն մեր մոտիվացիաները, թափանցիկ, ինչ ենք անում, ինչի համար ենք անում, ինչու է դա անհրաժեշտ և սա միակ խնդիրն է, որը պետք է լուծենք»։


 

 

 

 



 

 

 

 

«Իրենք հանրության կողմից մերժված են և լուսանցք են մղված ու այնտեղից երբեք դուրս չեն գալու…». վարչապետ Փաշինյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->